ԱՐՄԵՆՊՐԵՍի համաձայն Յուլիս 15-ին Երևանում Նիկոլ Փաշինեանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութեան (Սի. Այ.Էյ) ղեկավար Ուիլեամ Բըրնսի հետ:
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ զրուցակիցները քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգութեանը, ահաբեկչութեան դէմ պայքարին վերաբերող հարցեր:
Ըստ աղբիւրի՝ անդրադարձ է կատարուել Հարաւային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: