Կիրակի, 22 մայիսի 2022 թ.
Համաձայն ՀՀ Կառավարութեան առնթեր տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերիվարչութիւն մամուլի հաղորդագրութեան, Բրիւսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Եւրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը
Բրիւսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:
Քննարկման արդիւնքում պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղուած աշխատանքների յետագայ ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգութեան հարցերով յանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերեալ:
Քննարկման առարկայ են դարձել նաեւ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման բանակցային գործընթացի նախապատրաստութիւններին, հումանիտար խնդիրներին, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը վերաբերող հարցեր:
Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել յուլիսին կամ օգոստոսին: