Փաշինեանը հաստատում է ընդիմութեան պնդումները և խոստովանում որ ինքը անկարող է խաղաղպւթիւն բերել Հայաստանին

Փաշինեանը հաստատում է ընդիմութեան պնդումները և խոստովանում որ ինքը անկարող է խաղաղպւթիւն բերել Հայաստանին

23 փետրուար 

France 24 հեռուստաալիքին տուած բացառիկ հարցազրոյցում Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստւում:

Նրա խօսքով` երկու երկրի միջեւ ճգնաժամի խաղաղ կարգաւորման խոստումներն իրականում հերքւում են Ադրբեջանի գործողութիւններով, փոխանցում է 1 lurer-ը։

Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ Բաքուն Հայաստանի տարածքը համարում է «Արեւմտեան Ադրբեջան»: Նրա խօսքով` Ալիեւը ոչ թէ խաղաղութեան պայմանագիր է ցանկանում` հիմնուած տարածքային ամբողջականութեան փոխադարձ ճանաչման վրայ, այլ աւելի շուտ նպատակ ունի Հայաստանի նոր տարածքներ գրաւելու։

Այսպիսով Փաշինեանը հաստատում է ընդիմութեան տարիների պնդումները և խոստովանում որ ինքը անկարող է խաղաղպւթիւն բերել Հայաստանին:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրուող ռազմական օգնութեանը` նա հերքել է Բաքուի մեղադրանքները, թէ իբր Փարիզը «կրակի վրայ իւղ է լցնում», Փաշինեանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր հերթին «միլիարդաւոր եւրոներ» է ծախսում սպառազինութեան ձեռքբերման համար։

Նիկոլ Փաշինեանը վերահաստատել է, որ Ռուսաստանը մի քանի ամիս առաջ «բացայայտ կերպով կոչ է արել հայ բնակչութեանը տապալել իշխանութիւնը»:

Նա յաւելել է, որ Մոսկուայից իր դէմ ուղղուած այդ «քարոզչութիւնը» չի թուլանում։

Փաշինեանը ասել է, որ իրեն յատկապէս անհանգստացնում է Հայաստանում ռուսական ուժերի կողմից ռուս դասալիք Դիմիտրի Սետրակովի առեւանգումը.«Մենք չենք կարող հանդուրժել անօրինական գործողութիւնները մեր տարածքում»:

Փաշինեանը յաւելել է` եթէ Երեւանի պահանջները մնան անպատասխան, «հետեւանքներ» կը լինէն։Փաշինեանը նաեւ անդրադարձել է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցութեանը: Նա պարզաբանել է, որ Հայաստանի մասնակցութիւնը Հաւաքական անվտանգութեան պայմանագրին (ՀԱՊԿ), որում գերիշխողը Մոսկուան է, «սառեցուած է»: Փաշինեանը միաժամանակ հաստատել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարց օրակարգում չկայ։

Share