Փաշինեանի եւ Պուտինի համատեղ յայտարարութիւնը

Փաշինեանի եւ Պուտինի համատեղ յայտարարութիւնը

Մոսկուա, 19 ապրիլ 2022 թ.

(Պաշտօնական յայտարարութիւնը ամբողջութեամբ)

Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վ.Վ.Պուտինի հրաւէրով` 2022 թուականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Ն.Վ.Փաշինեանը պաշտօնական այց կատարեց Ռուսաստանի Դաշնութիւն:

1.       Առաջնորդները, Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային յարաբերութիւններին բնորոշ կառուցողական եւ վստահութեան մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում քաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպէս նաեւ արդարադատութեան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտներում երկկողմ համագործակցութեան ընդարձակ օրակարգի շուրջ, գոհունակութեամբ նշեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմաբնոյթ փոխշայաւէտ դաշնակցութեան զարգացման դրական դինամիկան: Նաեւ քննարկուեցին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցութեան՝ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող արդիական հարցեր:

2.       Կողմերը, պատմական նշանակութիւն տալով պետութիւնների միջեւ 1992թ. ապրիլի 3-ին դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակին, հաստատեցին միջպետական յարաբերութիւնների համապարփակ խորացման եւ ընդլայնման մտադրութիւնը 1997թ. օգոստոսի 29-ի Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ բարեկամութեան, համագործակցութեան եւ փոխադարձ օգնութեան պայմանագրում եւ 2000թ. սեպտեմբերի 26-ի Դեպի 21-րդ դար ուղղուած Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ դաշնակցային փոխգործակցութեան հռչակագրում ամրագրուած սկզբունքների հիման վրայ: Համոզմունք յայտնեցին, որ հայ-ռուսաստանեան յարաբերութիւնների յետագայ առաջանցիկ զարգացումը նպաստելու է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների արմատական հետաքրքրութիւնների եւ ձգտումների իրագործմանը, տարածաշրջանային անվտանգութեան եւ կայութեան ամրապնդմանը, երկու երկրների միջազգային հեղինակութեան ամրապնդմանը:

3.       Առաջնորդները համաձայնեցին, որ 2022թ. դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակին առնչուող համատեղ միջոցառումների կազմակերպումը կծառայի երկկողմ փոխգործակցութեան առաջմղմանը, դրա ռազմավարական ուղղուածութեան եւ առանձնաշնորհեալ բնոյթի ամրագրմանը: Պայմանաւորուեցին, յոբելեանի կապակցութեամբ անցկացնել Հայաստանի մշակոյթի օրերը Ռուսաստանում, Ռուսաստանի հոգեւոր մշակոյթի օրերը Հայաստանում, հայ-ռուսաստանեան բարեկամութեան յուշարձանի հիմքի տեղադրումը Երեւանում եւ մի շարք այլ միջոցառումներ, որոնք կսերտացնեն մեր ժողովուրդների միջեւ միջմարդկային շփումները:

Որոշուեց նպաստել մշտական հիմքի վրայ հայաստանեան եւ ռուսաստանեան հասարակութիւնների երկխօսութեան հիմնմանը՝ նպատակադրուելով դրա առաջին նիստը անցկացնել 2022թ.՝ նուիրուած դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակին:

4.       Ն.Վ.Փաշինեանը եւ Վ.Վ.Պուտինը նշեցին բարձրագոյն մակարդակով վստահութեան մթնոլորտում կանոնաւոր երկխօսութեան առաջնահերթ կարեւորութիւնը: Այդ կապակցութեամբ ընդգծուեցին Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնութիւն ներկայիս պաշտօնական այցի այժմեականութիւնը եւ նշանակութիւնը փոխշայաւէտ քաղաքական կապերի յետագայ ամրապնդման, միջգերատեսչական փոխանակումների ընդլայնման, առեւտրատնտեսական փոխգործակցութեան եւ եւրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների խորացման, Հարաւային Կովկասում իրադրութեան կարգաւորման եւ կայունութեան բարձրացման համար:

Հաստատուեց տարբեր մակարդակներով երկկողմ արտաքին քաղաքական խորհրդատուութիւնների անցկացման փորձառութեան օգտակարութիւնը: Շեշտադրուեց հայ-ռուսաստանեան միջխորհրդարանական ինտենսիւ երկխօսութեան շարունակութեան պահանջուածութիւնը: Նշուեց Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցութեան բարձր մակարդակը:

5.       Առաջնորդները գոհունակութիւն յայտնեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառութիւնը կայուն աճի յետագծին դուրս բերելու ուղղութեամբ աշխատանքի արդիւնքներով: Ընդգծուեց առեւտրի անուանակարգի դիւերսիֆիկացման եւ ծաւալների յետագայ առաջանցիկ աճի, արտադրութեան տարբեր ոլորտներում կոոպերացիայի զարգացման, Եւրասիական տնտեսական միութեան մեխանիզմների ակտիւ գործադրման անհրաժեշտութիւնը:

Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց խրախուսել երկու երկրների գործարար շրջանակների միջեւ սերտ կապերի հաստատումը, այդ թւում միջտարածաշրջանային եւ տեղական ինքնակառավարման ձեւաչափերով՝ գործարար առաքելութիւնների մեխանիզմների գործադրմամբ: Դրական գնահատուեց Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան կառավարութեան միջեւ 2022-2025թթ. համար տնտեսական համագործակցութեան ծրագրի վերջնականացման ուղղութեամբ իրականացուած աշխատանքը:

6.       Նշուեց Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի, ինչպէս նաեւ արդիւնաբերութեան հարցերով աշխատանքային խմբի բարձր պահանջուածութիւնը եւ արդիւնաւետութիւնը՝ երկկողմ գործնական պայմանաւորուածութիւնների մշակման եւ իրականացման տեսանկիւնից: Փոխադարձ հետաքրքրուածութիւն արտայայտուեց Հայաստանի տարածքում արդիւնաբերական ցուցահանդէսների մշտական անցկացման, այդ թւում՝ բարձր տեխնոլոգիաների բնագաւառում համագործակցութեան շեշտադրմամբ:

Կողմերը ողջունեցին ռուսաստանեան տնտեսական օպերատորների՝ Հայաստանում ամբողջական եւ ժամանակակից արտադրական ցիկլի ստեղծման մտադրութիւնը: Յետաքրքրուածութիւն յայտնեցին էներգետիկայի զարգացման, այդ թւում վերականգնուող էներգետիկայի ծրագրերի մշակման հարցում՝ հիմնուած էներգետիկական անվտանգութեան եւ անկախութեան, բնութեան նկատմամբ հոգատար վերաբերմունքի եւ կայուն զարգացման սկզբունքների հիման վրայ:

Որոշուեց յետայսու եւս նպաստել դէպի Հայաստան ռուսաստանեան ներդրումների հոսքին: Ընդգծուեց, որ Ռուսաստանից տնտեսական օպերատորները Հայաստանի Հանրապետութեան հիմնական հարկատուների թւում են, ապահւում են աշխատատեղէրի զգալի քանակի ստեղծումը եւ ընդլայնում կադրերի պրոֆէսիոնալ պատրաստման հնարաւորութիւնները: 

Գոհունակութեամբ նշեցին երկու երկրների տարածաշրջանների միջեւ կապերի ընդլայնման, գործարար կապերի ամրապնդման, համատեղ արտադրութիւնների ստեղծման եւ ներդրումային երկխօսութեան ինտենսիւացման նպատակով՝ Հայ-ռուսաստանեան գործարար խորհրդի ստեղծման ուղղութեամբ տարուող Կողմերի աշխատանքը:

Կողմերը հաստատեցին պատրաստակամութիւնն ընդլայնել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագաւառում համագործակցութիւնը: Ողջունեցին Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկէտի երկարաձգումը եւ նպատակադրուածութիւն յայտնեցին նոր էներգոբլոկների կառուցման մշակման շուրջ:

Ընդգծուեց Եւրասիական տնտեսական միութեան շրջանակներում էներգառեսուրսների ընդհանուր շուկայի հետեւողական ձեւաւորման ուղղութեամբ համատեղ արդիւնաւետ աշխատանքը:

7.       Կողմերը մտադրութիւն յայտնեցին նպաստել Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ գործնական փոխգործակցութեան խորացմանը, այդ թւում ամենամեայ միջտարածաշրջանային համաժողովների մեխանիզմի գործադրմամբ: Աջակցութիւն յայտնեցին Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան կառավարութեան միջեւ միջտարածաշրջանային համագործակցութեան 2022-2027թթ. ծրագրի համակողմանի իրականացմանը, տարածաշրջանների եւ մունիցիպալ միաւորների միջեւ խաչաձեւ կապերի հաստատմանը:

8.       Առաջնորդները հաստատեցին նոր կորոնաւիրուսային COVID-19 վարակի, այլ վտանգաւոր վարակների եւ կենդանիների վարակների տարածման դէմ պայքարին ուղղուած համատեղ գործողութիւնները շարունակելու մտադրութիւնը: Անթոյլատրելի համարեցին համաւարակի թեմայի քաղաքականացումը, արտայայտուեցին COVID-19-ի հետեւանքների յաղթայարման համար համընդհանուր ջանքերի եւ վարակիչ հիւանդութիւնների տարածումը թոյլ չտալու օգտին:

9.       Ն.Վ.Փաշինեանը եւ Վ.Վ.Պուտինը մտահոգութիւն յայտնեցին մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցութեամբ: Մտադրութիւն յայտնեցին միասին յաղթահարել նշեալ միջոցներով պայմանաւորուած մարտահրաւէրները, այդ թւում՝ երկու երկրների պարենային եւ էներգէտիկ անվտանգութեան, լոգիստիկայի եւ այլ բնագաւառներում:

10.     Կողմերը մտահոգութիւն յայտնեցին հակաիրաւական եւ վնասակար գործողութիւնների իրականացման, պետութիւնների ներքին գործերին միջամտելու եւ նրանց սւուերէնութիւնը խաթարելու նպատակով ժամանակակից տեղեկատուահաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման աճող միտման կապակցութեամբ: Ընդգծեցին միջազգային տեղեկատուական անվտանգութեան բնագաւառում երկկողմ համագործակցութեան ամրապնդման նշանակութիւնը: Հաստատեցին տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում, նախեվառաջ ՄԱԿ-ում, միջազգային տեղեկատուական անվտանգութեան ապահովման ուղղութեամբ կառուցողական փոխգործակցութիւն իրականացնելու նպատակադրութիւնը:

11.     Առաջնորդները ընդգծեցին կենսաբանական անվտանգութեան ապահովման բնագաւառում Երեւանի եւ Մոսկուայի միջեւ ձեռքբերուած պայմանաւորուածութիւնների յետագայ իրականացման կարեւորութիւնը, այդ թւում 2021թ. մայիսի 6-ի Կենսաբանական անվտանգութեան ապահովման հարցերով փոխըմբռնման յուշագրի հիման վրայ: Հաստատուել է, որ երկու պետութիւնների տարածքները չէն տրամադրուելու կենսաանվտանգութեան ոլորտում միմեանց հետաքրքրութիւնների դէմ ուղղուած գործունէութեան իրականացման նպատակներով երրորդ երկրների կողմից օգտագործման համար:

12.     Կողմերը, պահպանելով ընդհանուր անցեալի նկատմամբ միասնական մօտեցումները, մտադրութիւն յայտնեցին շարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդիւնքների վերանայման եւ պատմութեան խեղաթիւրման դէմ պայքարը: Պայմանաւորուեցին մեծացնել ռասիզմի, այլատեացութեան, նեոնացիզմի, ինչպէս նաեւ ազգային, լեզուական կամ կրօնական խտրականութեան, այդ թւում Հայաստանում եւ Ռուսաստանում բնակուող քաղաքացիների եւ հայրենակիցների իրաւունքներին եւ օրինական շահերին առնչուող ցանկացած դրսեւորումներին հակազդելու ուղղութեամբ ջանքերը:

13.     Առաջնորդներն արտայայտուեցին մշակոյթի եւ կրթութեան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի պաշտպանութեան, տեղեկատուութեան, զբօսաշրջութեան, սպորտի եւ շրջակայ միջավայրի ոլորտներում համագործակցութեան յետագայ խորացման օգտին: Այս համատեքստում կարեւոր գործիքներ են՝ Կրթութեան բնագաւառում համագործակցութեան հարցերով երկկողմ միջգերատեսչական աշխատանքային խումբը, Հայաստանի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան մշակոյթի նախարարութեան միջեւ 2022-2025թթ. համար համագործակցութեան ծրագիրը, Հայաստանի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան սպորտի նախարարութեան միջեւ 2022-2023թթ. համար սպորտի բնագաւառում փոխըմբռնման յուշագրի իրականացման գործողութիւնների ծրագիրը, Հայաստանի Հանրապետութեան շրջակայ միջավայրի նախարարութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան բնական պաշարների եւ էկոլոգիայի նախարարութեան միջեւ 2022-2023թթ. համար շրջակայ միջավայրի բնագաւառում համագործակցութեան յուշագրի իրականացման ծրագիրը:

Ընդգծուեց Հայաստանի Հանրապետութիւնում ռուսաց լեզուի եւ Ռուսաստանի Դաշնութիւնում հաեօց լեզուի ուսումնասիրման համար բարէնպաստ պայմանների ապահովման կարեւորութիւնը, այդ թւում Հայաստանի Հանրապետութիւնում գործող համատեղ կրթական կազմակերպութիւնների եւ ռուսաստանեան բուհերի մասնաճիւղերի արդիւնաւետութեան բարձրացման հաշուին:

14.     Ն.Վ.Փաշինեանը եւ Վ.Վ.Պուտինը պայմանաւորուեցին ընդլայնել համագործակցութիւնը ֆունդամենտալ գիտութեան բնագաւառում համատեղ գիտաարտադրական համալիրների հիմքի վրայ՝ պահանջուող բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակման շեշտադրմամբ: Պատրաստակամութիւն յայտնեցին խրախուսել երկու երկրների համալսարանների, հետազօտական ինստիտուտների կապերը եւ նոր բիզնես-նախագծերը (ստարտափներ), ինչպէս նաեւ նպաստել գիտութեան, կրթութեան եւ երիտասարդական քաղաքականութեան ոլորտներում փոխգործակցութեան զարգացմանն ուղղուած կոնգրէսների, համաժողովների, սեմինարների, ցուցահանդէսների եւ այլ միջոցառումների անցկացմանը:

15.     Առաջնորդներն արտայայտուեցին երկու երկրների միջեւ երիտասարդատական փոխանակումների ակտիւացման օգտին՝ հիմնուելով հայ-ռուսաստանեան երիտասարդական ֆորումների եւ Երեւանի համար գերակայ համարուող մասնագիտութիւններով եւ Ռուսաստանի Դաշնութեան դաշնային բիւջէի միջոցների հաշուին նախապատրաստական ուղղութիւններով բարձրագոյն կրթութեան ռուսաստանեան կրթական կազմակերպութիւններում ուսուցման համար Հայաստանի քաղաքացիների ընդունելութեան մեխանիզմների վրայ:

16.     Փաստեցին «Մոսկուայի տուն» մոսկովեան մշակութային-գործարար կենտրոնի, Երեւանում ռուսական գրքի տան եւ Կ.Ս.Ստանիսլաւսկու անուան Երեւանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի կողմից իրականացուող օգտակար աշխատանքը մշակոյթի եւ կրթութեան ոլորտներում շփումների սերտացման համար: Արտայայտուեցին երկու ժողովուրդների միջեւ մշակութային կապերի ամրապնդմանն ուղղուած զանգուածային միջոցառումների անցկացման, մասնաւորապէս՝ համատեղ ցուցահանդէսների, փառատօնների եւ Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար արտիստների շրջագայութիւնների կազմակերպման օգտին:

17.     Ն.Վ.Փաշինեանը եւ Վ.Վ.Պուտինը պայմանաւորուեցին նպաստել Ռուսաստանում հայկական սփիւռքի եւ Հայաստանում ռուսաստանեան սփիւռքի ներուժի բացայայտմանը՝ երկկողմ մշակութային-հումանիտար կապերի ամրապնդման եւ երկու երկրների սոցիալական նշանակութեան նախաձեռնութիւնների իրականացման նպատակով: Ընդգծուեց սփիւռքի միաւորումների գործունէութեան կարեւորութիւնը տարբեր էթնիկ խմբերի միջեւ ազգամիջեան միասնութեան, ազգամիջեան համաձայնութեան եւ վստահութեան պահպանման եւ ամրապնդման առաջմղման համար:

18.     Կողմերը, ընդունելով տարածաշրջանային անվտանգութեան ապահովման գործում Հաւաքական անվտանգութեան մասին պայմանագրի կազմակերպութեան առանցքային դերը, հաշուի առնելով Կազմակերպութիւնում Հայաստանի ընթացիկ նախագահութիւնը, հաստատեցին պատրաստակամութիւնն ակտիւացնել ջանքերը հաւաքական անվտանգութեան ուժերի եւ միջոցների ներուժի մեծացման, այդ թւում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի, Կազմակերպութեան ճգնաժամային արձագանքման մեխանիզմենրի կատարելագործման ուղղութեամբ, ամրապնդել համակարգումը եւ աջակցել ՀԱՊԿ գործընկերային կապերի ընդլայնմանը:

19.     Ն.Վ.Փաշինեանը եւ Վ.Վ.Պուտինը կողմ արտայայտուեցին Եւրասիական տնտեսական միութեան շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջանցիկ առաջմղմանը, ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղութիւների իրականացմանը, ներառեալ առանց սահմանափակումների, խոչընդոտների եւ բացառումների ներքին շուկայի ստեղծմանը, ազգային արժոյթներով հաշուարկների մասնաբաժնի աւելացմանը:

20.     Կողմերը արտայայտուեցին Անկախ Պետութիւնների Համագործակցութեան ձեւաչափում փոխգործակցութեան՝ բոլոր ուղղութիւններով յետագայ խորացման օգտին, այդ թւում արդիական միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների կոորդինացման, Համագործակցութեան մասնակից պետութիւնների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացման եւ մշակութային-հումանիտար կապերի ընդլայնման նպատակով:

21.     Առաջնորդները նշեցին հաւատարմութիւնը Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան Կանոնադրութեան սկզբունքներին եւ նպատակներին համապատասխան համընդգրկուն, իրաւահաւասար եւ ներկայացուցչական միջազգային համակարգի զարգացմանը՝ ուղղուած խաղաղութեան, ժողովրդաւարութեան եւ բոլոր ժողովուրդների բարգաւաճման առաջմղմանը: Կողմերը կը ներդնէն անհրաժեշտ ջանքեր ՄԱԿ շրջանակներում եւ այլ հարթակներում փոխգործակցութեան խորացման ուղղութեամբ Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումների համադրման նպատակով:

22.     Ն.Վ.Փաշինեանը եւ Վ.Վ.Պուտինը խոր մտահոգութիւն յայտնեցին միջազգային անվտանգութեան ոլորտում բարդացող իրավիճակի առնչութեամբ: Այդ կապակցութեամբ Կողմերը մտադիր են յետագայում եւս ամրապնդել փոխգործակցութիւնը տուեալ ոլորտում բացասական միտումներին հակազդելու նպատակով: Առաջնորդները ելնում են նրանից, որ ոչ մի պետութիւն, միութիւն կամ կոալիցիայ չէն կարող եւ չպէտք է ապահովէն իրենց անվտանգութիւնն այլ պետութիւնների անվտանգութեան հաշուին: Նշում են սպառազինութիւնների վերահսկման ճարտարապետութեան ոչնչացման եւ ի վնաս այլոց անվտանգութեան միակողմանի ռազմական առաւելութիւններ ստանալու նպատակով գործողութիւնների անթոյլատրելիութիւն, ինչը խաթարում է հաւասար եւ անբաժանելի անվտանգութեան հիմնարար սկզբունքը, յանգեցնում հակասութիւնների եւ առճակատման:

23.     Կողմերն ընդգծեցին միջազգային ահաբեկչութեանը՝ բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով, վերջինիս հետ կապուած ծայրայեղականութեանը, թմրանիւթերի, զէնքի, սպառազինութիւնների եւ պայթուցիկ նիւթերի անօրինական շրջանառութեանը հակազդելու, անդրազգային կազմակերպուած յանցաւորութեանը, ինչպէս նաեւ երկու երկրների անվտանգութեան այլ մարտահրաւէրներին եւ սպառնալիքներին հակազդելու նպատակով համատեղ ջանքերի, ինչպէս նաեւ ահաբեկչութեան ֆինանսական սնուցման աղբիւրների եւ ուղիների արգելափակման ջանքերի ուժեղացման պահանջուած լինելը:

24.     Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարաւային Կովկասում իրավիճակի մասին: Արտայայտուեցին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման եւ երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. յունուարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանաւորուածութիւնների հետեւողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունութեան, անվտանգութեան եւ տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանեան խաղաղապահ զօրակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան ապահովման, բնակչութեան կեանքի համար բարէնպաստ եւ անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անյետաձգելի հարցերի հրատապ լուծման եւ քաղաքական-դիւանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղեան կարգաւորման պահանջուածութիւնը:

Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորութիւնը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։

25.     Ն.Վ.Փաշինեանն եւ Վ.Վ.Պուտինը ընդգծեցին Հարաւային Կովկասում բոլոր տնտեսական կապերի եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունէութեան ակտիւացման կարեւորութիւնը՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխուարչապետների համատեղ նախագահութեամբ:

Ռուսաստանեան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցուածքների, այդ թւում Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի եւ այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում:

26.     Կողմերը պայմանաւորուեցին, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանաւորուածութիւնների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման եւ անվտանգութեան հարցերով երկկողմ յանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսասատանի Դաշնութեան խորհրդատուական աջակցութեամբ:

27.     Առաջնորդները միասնական էին Ռուսաստանի աջակցութեամբ Ադրբեջանի եւ Հայաստանի կրօնական գործիչների եւ հասարակութեան ներկայացուցիչների միջեւ կայացած շփումների բարձր օգտակարութեան գնահատականում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջեւ «կամուրջների կառուցման»: Նման պրակտիկան շարունակուելու է:

28.     Կողմերը պայմանաւորուեցին ակտիւացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ փոխգործակցութիւնը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում յարաբերութիւնների կարգաւորմանն աջակցելու նպատակով:

Նշեցին բոլոր շահագրգիռ դերակատարների, ինչպէս նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի եւ ՄԱԿ մասնագիտացուած գործակալութիւնների, այդ թւում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձրագոյն յանձնակատարի վարչութեան եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման եւ բոլոր կարիքաւորներին աջակցութեան համալիր ապահովման հարցերում մուտքի եւ մասնակցութեան կարեւորութիւնը:

29.     Ն.Վ.Փաշինեանը եւ Վ.Վ.Պուտինը ողջունեցին ռուսաստանեան աջակցութեամբ մեկնարկած հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացման գործընթացը:

30.     Կողմերը նշեցին «3+3» տարածաշրջանային խորհրդատուական ձեւաչափի յաջող մեկնարկը, որը կոչուած է տրամադրել լրացուցիչ հնարաւորութիւններ տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ երկխօսութեան առաջմղման եւ բազմապլանային համագործակցութեան համար:

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահը վստահութիւն յայտնեցին, որ Մոսկուայում կայացած արդիւնաւետ բանակցութիւնները կնպաստէն հայ-ռուսաստանեան բազմապլանային առանձնաշնորհեալ դաշնակցութեան յետագայ ամրապնդմանը:

Ն.Վ.Փաշինեանը երախտագիտութիւն յայտնեց Վ.Վ.Պուտինի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելութեան համար եւ հաստատեց ռուսաստանեան առաջնորդին հասցէագրուած Երեւան այցելելու իր հրաւէրը՝ 2022թ. երկրորդ կէսին՝ ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի նստաշրջանին կապակցուած: Հրաւերը երախտագիտութեամբ ընդունուեց:

Share