Սոթքի հատուածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրաւոր։
Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին յայտնում է Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը։ Վիրաւոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատուում է բաւարար, 2-ինը՝ միջին ծանրութեան: Վիրաւորում ստացած զինծառայողների կեանքին այս պահի դրութեամբ վտանգ չի սպառնում:
Ժամը 10:25-ի դրութեամբ Սոթքի ուղղութեամբ լարուածութեան նուազումը պահպանուում է:
Նոյն ժամի դրութեամբ սահմանագօտու միւս հատուածներում յարաբերականորեն կայուն է:
Պաշտպանութեան նախարարութիւնը հանդէս կգայ լրացուցիչ հաղորդագրությամբ: