Պատմաբան, խմբագիր՝ Վահէ Սարգսեանն իր Ֆէյսբուքի էջում գրառում է կատարել:
Մամուլում գրուեց, որ անցեալ շաբաթ օրը տեղի ունեցած քաղաքական ժողովին Փաշինեանը որեւէ յստակեցում չի արել՝ ի վերջոյ ի՞նչ է սպասւում սահմանազատման արդիւնքում, ու՞ր է գնում Հայաստանը:
Աւելին՝ այլեւս անթաքոյց յայտարարել է՝ որեւէ երաշխիք չկայ, որ սահմանազատումից կամ միւս պահանջների կատարումից յետոյ Ադրբեջանը վերջնական խաղաղութեան կգնայ ու այլեւս սադրանքների չի դիմի:
Սա արդէն որերորդ անգամն է, որ Նիկոլ Փաշինեանն ուղիղ ասում է՝ ինքը չգիտի այն սահմանագիծն ու ժամը, թէ որտեղ եւ երբ կաւարտուէն Ադրբեջանի պահանջները:
Աւելին, Ալիեւն ապրիլին տուած իր հարցազրոյցում նոյնքան ուղիղ ասել է՝ սահամագծման ու ՀՀ-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման (իմայ՝ խաղաղութեան) գործընթացներն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱՆՋԱՏՎԱԾ ԵՆ: Եւ որ սահամանգծումը դա երկարատեւ ու ԱՌԱՆՁԻՆ մի գործընթաց է, որը ԲՈԼՈՐՈՎԻՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ Ադրբեջանի պահանջներով ձեւաւորուող խաղաղութեան օրակարգի հետ:
Հետեւաբար, Փաշինեանի այն յայտարարութիւնը, թէ մենք սահմանագծմամբ ստանում ենք անվտանգութեան ռիսկերի նուազում, ՈՒՂՂԱԿԻ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Է եւ հայ ժողովրդին հերթական անգամ ծուղակի մէջ պահելու գաւառական ճարպկութիւն:
Իրականում՝ Փաշինեանական «սահմանազատում-սահմանագծումը» ՈՉ ԹԵ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ, ԱՅԼ ՇԵՇՏԱԿԻ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է անվտագութեան ռիկսէրը: Քանզի ՀՀ-ին ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄԻՑ ԱՌԱՆՁՆԱԲԱՐ ներկայացուող ադրբեջանական պահանջները (աւելի ճիշտ՝ սպառնալիքները) գնալով մեծանում են, իսկ «սահմանագծումով» աւելի յարմար դիրքաւորուող ու առանց կրակոցի երկրի խորքը ներթափանցող թշնամին դրանով ստանում է սեփական կործանարար պահանջները շանտաժով ու սպառնալիքներով պարտադրելու անգնահատելի հնարաւորութիւն:
Փաշինեանի ամէն քայլն ու օրը սրընթաց մօտեցնում են նոր ու աւելի կործանարար պատերազմին: Իսկ խաղաղութիւնը լինելու է կայ՛մ ՀՀ մասնատմամբ ու հայ ժողովրդի ստրկացմամբ, կայ՛մ Արցախի վերաազատագրմամբ ու նոր անվտանգութեան համակարգի ստեղծմամբ: