Այսօր Նիկոլ Փաշինեանը մամուլի ասուլիս է հրաւիրում, ինչի նպատակով նախատեսւում է ԶԼՄ-ներին ընձեռել մէկական հարց ներկայացնելու հնարաւորութիւն։
Փորձը ցոյց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստուած սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատուամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենանի, նախապէս համաձայնեցւում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատուամիջոցների դէպքում հարցերը կամ անտեսւում են, կամ խմբագրւում, կամ աղաւաղւում:
Հաշուի առնելով այդ նախադէպերը՝ մենք՝ ներքոստորագրեալ լրատուամիջոցների խմբագիրներս, հրապարակաւ հրաժարւում ենք ձեւական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձեւին:
Յայտարարութեանը միացել են՝
- Բագրատ Եսայան– «Երկիր մեդիայ» հեռուստաընկերութեան տնօրէն
- Արամ Աբրահամեան – «Առաւոտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր
- Սաթիկ Սեյրանեան – «168 ժամ» թերթի եւ «168.am» կայքի գլխաւոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ
- Աննա Իսրայելեան -«Aravot.am» կայքի գլխաւոր խմբագիր
- Արմինէ Օհանեան – «Հրապարակ» օրաթերթի եւ «Hraparak.am» կայքի գլխաւոր խմբագիր
- Փիրուզա Մելիքսեթեան – «Իրատես դէ ֆակտոյ» թերթի գլխաւոր խմբագիր
- Արմենիկա Կիւիրեան – NEWS.am կայքի գլխաւոր խմբագիր
- Վահէ Սարգսեան – «Երկիր» թերթի գլխաւոր խմբագիր
- Սոնա Տռուզեան – «Pastinfo» լրատուական պորտալի ղեկավար
- Շաւարշ Գեւորգեան -«Հ2» հեռուստաընկերութեան «Լրաբեր» լրատուական ծրագրի ղեկավար
- Սեւակ Յակոբեան – Yerevan.today լրատուական-վերլուծական կայքի գլխաւոր խմբագիր
- Քնար Մանուկեան- «ժողովուրդ» օրաթերթի եւ «Armlur.am» կայքի գլխաւոր խմբագիր
- Տաթեւ Այուազեան – «Armday.am» կայքի գլխաւոր խմբագիր
- Հրանտ Մելիք-Շահնազարեան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխաւոր խմբագիր
- Անժելա Նալբանդեան – PARA TV-ի գլխաւոր պրոդիւսեր
- Յասմիկ Սարգսեան– 7or.am կայքի գլխաւոր խմբագիր
- Կարէն Անտինեան – Blognews.am կայքի գլխաւոր խմբագիր
- Փայլակ Ֆահրադեան –Irakanum.am կայքի գլխաւոր խմբագիր
- Աստղիկ Մաթեւոսեան – AntiFake.am կայքի գլխաւոր խմբագիր
- Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխաւոր խմբագիր
- Ժաննա Ծառուկեան – LIVEnews.am կայքի գլխաւոր խմբագիր
- Ֆլորա Նախշքարեան – «Գոլոս Արմենիի» թերթի եւ կայքի գլխաւոր խմբագի
- Տիգրան Գալստեան – MediaHub.am կայքի գլխաւոր խմբագիր
- Անահիտ Ոսկանեան-Panorama.am լրատուական կայքի գլխաւոր խմբագիր
- Արտակ Ճաղարեան- «Փաստ» թերթի գլխաւոր խմբագիր
- Գագիկ Շամշեան-SHAMSHYAN.com-ի գլխաւոր խմբագիր
- Գեւորգ Էմին-Տերեան – Oragir.news լրատուական կայքի գլխաւոր խմբագիր
- Անի Կարապետեան – «Presstime.am» կայքի գլխաւոր խմբագիր
- Երուանդ Բոզոյեան- Zham.am կայքի գլխաւոր խմբագիր
- Հովհաննես Գալաջեան- «Իրաւունք» թերթի գլխաւոր խմբագիր
- Յակոբ Աւետիքեան- «Ազգ» թերթի գլխաւոր խմբագիր
- Սեւակ Յակոբեան-Լիբանանի «Զարթօնք» թերթի գլխաւոր խմբագիր
- Արտաշես Շահբազեան- ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթի եւ arfd.am կայքի գլխաւոր խմբագիր
- Զառա Նազարեան-Le Courrier d Erevan ինֆորմացիոն կայքի ղեկավար
- Վարդուհի Իշխանեան- Ankakh.am-ի գլխաւոր խմբագիր
- Յարութիւն Յարութիւնեան-«5-րդ ալիք» հեռուստաընկերութեան տնօրէն
- Գագիկ Ասատրեան-Alternativ.am կայքի գլխաւոր խմբագիր
- Վահագն Գարագաշեան-Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր
- Շահան Գանդահարեան-Լիբանանի «Ազդակ» թերթի եւ կայքի գլխաւոր խմբագիր
- Վիգէն Աւագեան-«Վանայ ձայն» (Լիբանան) -գլխաւոր խմբագիր
- Դերենիկ Մելիքեան-Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր
- Արամ Շահնազարեան-«Ալիք-online» (Իրան)- գլխաւոր խմբագիր
- Զարմիկ Պողիկեան-Սիրիայի «Գանձասար» թերթի գլխաւոր խմբագիր
- Ռուբէն Գեւորգեան-Սիրիայի «Ռադիոյ Երազ»-ի գլխաւոր խմբագիր
- Զարեհ Աճեմեան-«Օրակարգ» (Արեւմտեան Ամերիկայ) – գլխաւոր խմբագիր
- Զաւէն Թորիկեան- «Հայրենիք» (Արեւելեան Ամերիկայ) – գլխաւոր խմբագիր
- Զաւէն Լիլոզեան- «Յուսաբեր» (Եգիպտոս) – գլխաւոր խմբագիր
- Արա Պուլուզեան- Արցախի «Ապառաժ» թերթի գլխաւոր խմբագիր
- Լեւոն Պարոնեան-Արեւմտեան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի անգլերեն բաժնի խմբագիր
- Քերոբ Էքիզեան- Հունաստանի «Ազատ Օր» թերթի խմբագիր
- Էմանուիլ Մկրտչեան- «Արմինֆոյ» լրատուական գործակալութեան գլխաւոր տնօրէն
Յայտարարութիւնը բաց է միանալու համար: