EADaily — «Սպասեք վթարների» ․ Փաշինեանը ատոմային ռէակտորների «քաղաքականապէս հետաքրքիր» տարբերակ է գտել -«Ждите аварий»: Пашинян нашел «политически интересный» вариант атомных реакторов. Новости Армении. Пашинян новости. Новости. Новости сегодня — EADaily — Հայաստանի ատոմային էներգետիկայի համար կադրերի հարցը միշտ արդիական է եղել։ Այս մասին EA Daily-ին ասել է Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի եւ էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրէն Արամ Գեւորգեանը՝ մեկնաբանելով նիկոլի յայտարարութիւնը երկրի ատոմային էներգետիկայի համար երիտասարդ կադրերի պատրաստման անհրաժեշտութեան մասին:
Յունուարի 16-ին միջուկային անվտանգութեան կարգաւորման կոմիտէ այցելելիս նիկոլը յայտարարել էր՝ «քաղաքականապէս հետաքրքիր» է համարում մոդուլային ռէակտորների տարբերակը: «Տվեալ ռէակտորների վթարների դէպքում վթարային արձագանքման գօտիների ստեղծում չի պահանջւում։ Այլ կերպ ասած, եթէ վթար է տեղի ունեցել, մենք հարիւր կիլօմետր շառաւղով բնակչութեան պաշտպանութեան միջոցներ չենք կիրառի», — ասել է դա՝ յաւելելով, որ պէտք է շատ ակտիւ աշխատել այդ աշխատանքին անհրաժեշտ կադրեր պատրաստելու համար։ «Բնակում ծառայութիւնից տարկէտման նախատեսուող տրամադրումը կարեւոր է ատոմային էներգետիկայի վրայ շեշտը դնելու համար։ Նաեւ պէտք է մտածել այդ ոլորտում կանանց ներգրաւումը խթանելու մասին», — ասել է դա։
Մինչդեռ, Գեւորգեանը նշել է՝ ընթացիկ տարում համալսանի ատոմային էներգետիկայի բաժին է ընդունուել 14 ուսանող, որոնք որոշել են իրենց յետագայ ճակատագիրը կապել ոլորտի հետ: Ցաւօք, նշել է մասնագէտը, ընթացիկ տարում չի յաջողուել ապահովել երիտասարդների մուտքը ՌԴ համապատասխան բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ, որտեղ, որպէս կանոն, տարեկան ուղարկւում էր շուրջ 200 ուսանող, որոնցից 4 — ը՝ МИФИ ազգային հետազօտական միջուկային համալսարան:
«Աշխատելու ենք մեր ռուս գործընկերների հետ, որպէսզի յաջորդ ուսոմնական տարում հայ ուսանողների ներկայութիւնը ՌԴ բուհերում ապահւուի», — ընդգծել է Գեւորգեանը՝ յաւելելով, որ այժմ ԲՈՒՀ-ում երիտասարդ ունկնդիրների համար դասախօսութիւններ են անցկացնում երեք ռուս մասնագէտներ:
Խոսելով նոր միջուկային էներգաբլոկի նախագծի մասին՝ նա նշել է, որ ներկայումս քննարկւում են մի քանի տարբերակներ, այդ թւում՝ մոդուլային միջուկային էներգաբլոկները, որոնց կոնտուրում խօսք կարող է գնալ 12 ռէակտորի մասին՝ իւրաքանչիւր կողմից 6 — ական: Արդէն յաջորդ տարուանից նման բլոկների սպասարկման համար կադրեր պատրաստելու նպատակով համալսարանի բակալաւրիատում կը բացուի յատուկ բաժին։
Իր հերթին, е-Daily-ի հետ զրոյցում Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գլխաւոր տնօրենի խորհրդական Հերայ Սեւիկեանը յայտնել է, որ Հայաստանին անհրաժեշտ է արդէն փորձարկուած ատոմային էներգաբլոկ, որն իր աշխատանքով արդէն հաստատել է իր արդիւնաւետութիւնը: «Մենք փորձեր անելու իրաւունք չունենք։ Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցում շատ գայթակղիչ առաջրկներ կան, բայց ռիսկի դիմել չի կարելի», — ասել է գլխաւոր տնօրենի խորհրդականը։
Նա յաւելել է՝ եթէ խօսքը ռուսական դիզայնի բլոկի մասին է, ապա կարելի է խօսել 1000 եւ 1200 մէգաւատ հզօրութեամբ բլոկի մասին։ Միեւնոյն ժամանակ, մեծ աշխատունակութիւն է նկատւում 1 հազար ՄՎտ հզօրութեամբ բլոկների մօտ։ «Դրանք փորձուած բլոկներ են, որոնք մշտապէս արդիականացւում են դրանց անվտանգութեան բարձրացման նպատակով», — ընդգծել է Սեւիկեանը: Միաժամանակ նա կոչ է արել հապճեպ որոշումներ չանել հայկական կողմի նախասիութիւնների մասին՝ հօգուտ այս կամ այն ռէակտորի։ Աւելին՝ կան լաւ առաջարկներ չինացիներից, կորեացիներից եւ ամերիկացիներից: Ճիշտ է, ամերիկեան կողմի առաջարկները գեղեցիկ տեսք ունեն միայն թղթի վրայ, քանի որ ամերիկեան նախագծի իրակնացման ժամանակ կարող են մեծ խնդիրներ առաջանալ՝ կապուած AP -1000 նախագծի համար մեծ մոդուլային սարքաւորումների տեղափոխման հետ, որոնք շատ ծաւալուն են եւ ծանր: Ամենափոքր սարքաւորումը կշռում է 800 տօննայ, որը պարզապէս հնարաւոր չէ Հայաստան հասցնել նման ճանապարհների, թունելների եւ կամորջների բացակայութեան պատճառով։
Բացի այդ, միլիոնաւոր կողմնակի խնդիրներ են առաջանում, երբ ինչ-որ բան եք կառուցում: Մասնաւորապէս, ամերիկեան մեծ մոդուլները լաւ չէն միանում, դրանք արդէն պէտք է տեղում մշակուեն։ Նոյնը կարելի է ասել CPR-1000 ռէակտորի լաւ տեսք ունեցող կորեական տարբերակի մասին, որը դեռ ոչ մի տեղ չի կառուցուել։ Այդ պատճառով ուսումնսիրւում է կորեական KSTAR բլոկի արդիականացուած տարբերակի կառուցման հնարաւորութիւնը, որն իր բնութագրերով աւելի լաւն է, քան իր նախորդ նմանակը՛, — ասել է Սեւիկեանը։
Նա նկատել է՝ հանրապետութիւնում 300-400 մէգաւատ հզօրութեամբ էներգաբլոկներ եւ փոքր մոդուլային ռէակտորներ կառուցելու հնարաւորութեան մասին խօսակցութիւնները մնում են միայն խօսակցութիւններ: «Սրանք ընդամէնը մշակումներ են, բայց գործնականում նման բլոկներ պարզապէս չկան, դրանք կամ նախագծում են, կամ կառուցւում են, կամ աշխատել են աննշան ժամանակահատուած», — ասաց մասնագէտը:
Յիշեցնենք՝ Հայաստանում անցկացւում է ՌԴ առաջատար տեխնիկական բուհերում անվճար ուսուցման թեկնածուների ամենամեայ հաւաքագրումն՝ ատոմային էներգետիկայի համար կադրերի պատրաստման ոլորտում Ռուսստանի եւ Հայաստանի համագործակցութեան շրջանակներում: Ամէն տարի Հայաստանից աւելի քան 200 թեկնածու քուոտաներով ընդունւում են Ռուսաստանի բուհեր, իսկ նրանցից մօտ 60-ն ընտրում են ինժեներատեխնիկական ուղղութիւնը: «Ռոսատոմ» պետական կորպորացիան ատոմային մասնագիտութիւնների գծով բակալաւրի եւ մագիստրատուրայի ծրագրերով հայ ուսանողների համար քյդ նպատակով յատկացրել է 4 քուոտայ: Ռոսատոմի գործընկեր համալսարանների ցանկում կան 11 ուսումնական հաստատութիւններ՝ Մոսկուայից եւ Սանկտ Պետէրբուրգից մինչեւ Եկատէրինբուրգ եւ Տոմսկ, որոնց թւում են МИФИ ազգային հետազօտական միջուկային համալսարանը:
Նշէնք՝ Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը ամրագրուած է մինչեւ 2040ը երկրի ատոմային էներգետիկայի զարգացման ռազմաւարոթեան մէջ: Ներկայումս քննարկուող հարցը վերաբերում է նոր էներգաբլոկի հզօրութեանը։ Բոլոր հնարաւոր տարբերակներից իր առաջարկը ներկայացրել է միայն ռուսական կողմը։ Անցեալ տարուայ յունիսի 8-ին Սոչիում ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Միշուստինը եւ նիկոլն այցելել էին «Եւրասիան մեր տունն է» ցուցահանդէս, որտեղ «Ռոսատոմ» — ի տաղաւարի մօտ փաշոյին պատմել են աշխարհի ամենաերիտասարդ եւ արդիւնաւետ կայանի՝ ռուս — բելառուսական համատեղ ԱԷԿ նախագծի մասին։ Ռուսաստանի վարչապետը քննարկումներին մասնակցող «Ռոսատոմ» — ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին առաջարկել է հրաւիրել հայ գործընկերներին եւ «խօսել, այդ թւում, արտադրողականութեան գնի մասին»:
2023ի մայիսի վերջին ԱՄՆ կառավարութեան Եւրոպային եւ Եւրասիային օգնութեան ծրագրերի համակարգող Մարիայ Լոնգին յայտնել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում եւ Եւրասիայի այլ պետութեօններում փոքր մոդուլային միջուկային ռէակտորների կառուցման տարբերակը՝ «ձգտելով ամրապնդել դրանց էներգէտիկ անկախութիւնը»։ Նրա խօսքով, մի շարք երկրներում, այդ թւում՝ Հայաստանում, «ԱՄՆ-ն գնահատում է փոքր մոդուլային միջուկային ռէակտորների ստեղծման հնարաւորոթոյ;ւնը, որոնք կառուցւում են ամերիկեան տեխնոլոգիայի կիրառմամբ եւ որոնք կարող են յանգեցնել աւելի մեծ էներգէտիկ անկախութեան եւ Ռուսաստանից, եւ ՉԺՀ-ից»:
Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան