Նիկոլ Փաշինեանն ու իր իշխանութիւնը համաձայնութիւն են տուել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցին. Օսկանեան

Նիկոլ Փաշինեանն ու իր իշխանութիւնը համաձայնութիւն են տուել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցին. Օսկանեան

Նիկոլ Փաշինեանն ու իր իշխանութիւնը համաձայնութիւն են տուել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցին: Այս մասին ֆեյսբուքեան իր տեսաուղերձում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը:

«Այսօր շրջանառութեան մէջ է դրուել այն, որ եթէ մենք արցախահայերի իրենց տները վերադառնալու հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանը իր քաղաքացիների Հայաստան վերադառնալու հարցը կը դնի: Բայց սա արդէն անմեղսունակութեան եւ անբարոյականութեան գագաթնակէտն է: Անբարոյականութիւն է, որովհետեւ Փաշինեանն ու իր իշխանութիւնը արդէն մէկ տարուց  աւելի է, որ ադրբեջանցների Հայաստան գալու հարցը քննարկում են եւ համաձայնութիւն են տուել, անկլաւների վերադարձի հարցին են համաձայնութիւն տուել: Դիւանագիտական անմեղսվանկութիւն է, որ դու թոյլ ես տալիս այլոց, որ այդ երկուսի վերադարձը նոյն հարթութեան վրայ դնել»,-ասաց նա:

Օսկանեանի խօսքով՝ արցախահայերի իրենց տները վերադառնալու հարցը վերաբերում է նրան, որ նրանք ընդամնենը մէկ ամիս առաջ էթնիկ զտման արդիւնքում դարձել են փախստական:

«Աեօ, Հայաստանում են, բայց նրանք փախստական են, որովհետեւ իրենց տներից դուրս են վռնդուել: Նրանք իրաւունք ունեն այսօր իրենց տուն գնան, իերնց հայրենիքը, որտեղ ապրել են սերունդներով, հազարամեակներ, որոնք երբեք Ադրբեջանի կազմում չէն եղել, սովետական շրջանում էլ ունեցել են ինքնավարութիւն եւ նախորդ 30 տարում էլ վարել են ինքնաւարութեան պայքար: Այդ երկու հարցերը նոյն հարթութեան վրայ դնելը իսկապէս դիւանագիտական անմեղսունակութեան գագաթնակէտ է»,-ասաց նա:

Օսկանեանը համոզուած է, որ արցախահայերի վերադարձի հարցը, ի հեճուկս Փաշինեանի, պէտք է կենդանի պահել. «Այսօր պէտք է փորձենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ գտնել, որ այդ հարցը դնենք միջազգային հանրութեան առաջ, որ չմոռացուի, ինչպէս կարգաւիչակի հետ կապուած, երբ արհամարուեցին այդ կոչերը, գնացին այդ ճանապարհով եւ մոռացուեց, ստացանք Արցախ, որտեղ չկայ հայութիւն, նոյնը լինելու է այսօր, մի քանի ամսից այս հարցն ընդհանրապէս մոռացուելու է: Դրա համար այդ հարցն այսօր պէտք է դարձնել գլխաւոր օրակարգային հարց, բայց ես իրօք յոյս չունեմ, որ այս իշխանութիւնները կգնան այդ ճանապարհով»:

Փաշինեանի եւ նրա իշխանութեան գործողութիւնների պատճառով Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրայ նուիրեցինք Ադրբեջանին, եւ այսօր սկուտեղի վրայ դրուած է Հայաստանն արդէն. ասել է  Վարդան Օսկանեանը:

«Հայաստանն իր անկախացումից յետոյ 4 ղեկավար է ունեցել՝  3 նախագահ, իսկ Սահմանադրութեան փոփոխութիւնից յետոյ արդէն վարչապետ: 3 նախագահների ժամանակ էլ Արցախում ընտրուել է նոր նախագահ, բայց այդ երեք նախագահներից ոչ մէկ գնալով Արցախ այդ նոր նախագահի ինագուրացիային չի պարել, այդ երեք նախագահներից որեւէ մէկը չի կանգնել Ստեփանակերտի հրապարակում եւ ասել՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»: Փաշինեանն այդ երկուսն էլ արել է, գնացել է երդման արարողութեան եւ պարել է Շուշիում, կանգնել է Ստեփանակերտի հրապարակում, ասել է «Արցախը Հայաստան է ու վերջ»: 44-օրեայ պատերազմից ընդամէնը մի քանի օր առաջ Փաշինեանը Մատենադարանի դահլիճում ներկայացրել է Հայաստան 20-50 իր տեսլականը: Փաշինեանն ու իր իշխանութիւնը ուղտի ականջում քնած են եղել եւ այսօր էլ նոյն է վիճակը: Այդ բոլորի արդիւնքը եղաւ այն, որ մենք Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրայ նուիրեցինք Ադրբեջանին եւ այսօր սկուտեղի վրայ դրուած է Հայաստանն արդէն, բայց չգիտէն ում են նուիրելու դեռ»,-ասաց նա:

Օսկանեանը նշում է, որ այսպէս կոչուած խաղաղութեան խաչմերուկը դա է՝ Հայաստանը դրել են սկուտեղի վրայ, չգիտէն ում տան:

«Շատ հաւանական է, որ ոչ մի արցախցի էլ չկարողանայ վերադառնալ իր տունը, իր հայրենիքը, բայց ինչ-որ պահի մենք տեսնենք, որ անկլաւներ ենք տուել Ադրբեջանին եւ հյուընկալել ենք 100 հազարից աւելի ադրբեջանցիների: Չզարմանաք, սա հնարաւոր է, որ տեղի ունենայ, չզարմանաք որ տեղի ունենայ ամենաանհաւանականը, որոնք սրանք կորած են եւ դիւանագիտօրէն չգիտէն՝ ինչ են անում»,-ասաց նա:


Share