Մեր տեղեկութիւններով, արդէն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների եւ այլ բանագնացների միջոցով Հայաստանում ապաստանած արցախցիներին սպառնում են՝ մայիսի 9-ին Երեւանում Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դէպքում կզրկուեն պետական աջակցութիւնից։

Մեզ ասացին, որ երէկ երեկոյեան Փարաքարի վարչական ղեկավարի կարգադրութեամբ, հաւաք է տեղի ունեցել, արցախցիներին զգուշացրել՝ ակտիւութիւն չդրսեւորել, ասել են՝ լաւ է լինելու, իշխանութիւնը բնակարաններով ապահովելու է իրեն։ Տեղեկացանք նաեւ, որ պետական հիմնարկների աշխատողներին եւս ուղիղ ասուել է՝ մասնակցեք՝ ազատուելու եք գործից։ Փարաքարի վարչական ղեկավարի հետ կապ հաստատել, սակայն, չյաջողուեց։