Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում` Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամութեան խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Աւստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Նամակը հեմատեղ ստորագրէն են Նոր Հարաւային Ուելսի օրէնսդրական համագումարի խօսնակ Ջոնաթան Օդեան եւ օրէնսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահն է։
Նամակում մասնաւորապէս անդրադարձ է կատարւում քաղաքացիական բնակավայրերի ուղղութեամբ ադրբեջանական վերջին յարձակումներին եւ 2020թ․ նոյեմբերին ձեւաւորուած շփման գիծը խախտելու ադրբեջանական փորձերին, ինչը յանգեցրել է զոհերի ու վիրաւորումների եւ խախտել մարդու մի շարք հիմնարար իրաւունքներ։ Նամակը ստորագրած խորհրդարանականներն աւստրալիական կառավարութիւնից պահանջել են հրապարակայնօրէն դատապարտել ադրբեջանական ագրեսիան։
Ի թիւս այլնի, նամակի հեղինակները նաեւ ընդգծել են, որ ադրբեջանական վերջին ագրեսիան, որը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Բերձորի ու Աղաւնոյի շրջանները, որտեղով անցնում է Լաչինի միջանցքը, Միջազգային քրէական դատարանի Հռոմի կանոնադրութեան 7-րդ յօդուածի աղաղակող խախտում է։
Անդրադառնալով յիշեալ գրութեանը՝ Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի գործադիր տնօրէն Մայքլ Քոլոքոսեանը յայտարարել է․ «Աւստրալիահայ համայնքի անունից շնորհակալութիւն ենք յայտնում Ջոնաթան Օդեային եւ Ուոլթ Սեքորդին՝ բազմաթիւ միջազգային քաղաքական առաջնորդների միանալու համար, ովքեր ձգտում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքները՝ փորձելով կանխել ինքոնորոշուած Արցախի Հանրապետութեան նկատմամբ ադրբեջանական ագրեսիան»։