Արմէն Աթալեանի Ֆէյսբուքեան գրառում
Վերջերս աչքովս մի հետազօտութիւն ընկաւ, որը տարիներ առաջ ԱՄՆ կառավարութեան պատուէրով էր արուել: Կալիֆորնիայի համալսարանի երկու մասնագէտ Մելիսայ Ուիզերսն ու Փոլայ Տաւրուն փորձել են պարզել, թէ ո՞նց ա ստացւում, որ մարդիկ տեւական ժամանակ թրաֆիքինգի են ենթարկւում, բայց չէն փորձում վերջ տալ իրենց ստրկութեանը: Պատկերացրեք, մարդը տարիներով մարմնավաճառութեամբ ա զբաղւում ու ամբողջ գումարը յանձնում ա մէկին, ով առեւանգել ու ստրկացրել ա նրան, միեւնոյն ժամանակ ազատ շրջում ա քաղաքով, բայց երբեք չի համարձակւում մօտենալ ոստիկանի կամ թեկուզ սովորական քաղաքացու եւ օգնութիւն խնդրել: Գոնէ փորձի փախչել: Չէ, դա էլ չի անում:
Ծաւալուն ուսումնասիրութեան արդիւնքում՝ մասնագէտները պարզել են, որ սա հոգեբանական աշխատանքի, ոչ թէ ֆիզիկական բռնութեան արդիւնք ա: Թրաֆիկեօրները հազուադէպ են ծեծում իրենց զոհերին՝ «ապրանքային տեսքը» չփչացնելու համար, նախընտրում են դիմել հոգեբանական ճնշման միջոցին: Հոգեբանական բռնութեան հիմնական գործիքն էլ ապամարդկայնացնում ա՝ դեհումանիզացիան: Երբ էս երեւոյթի մասին էի կարդում, մօտս յստակ ասոցիացիաներ առաջացան ներկայ որոշ իրողութիւնների հետ: Փորձեմ զուգահեռներ անցկացնել:
Ուրեմն ինչ ա արւում ադեկուատ մարդու դեհումանիզացիայի համար. թրաֆիկեօրն անընդմէջ կրկնում ա մի քանի միտք, որոնք դրոշմւում են զոհի ուղեղում:
Եւ ուրեմն՝
1. Զոհն անպէտք ա, դեբիլ ա ու վախկոտ (11 հազար դասալիք ունենք, գիտե՞ք բանակում դաւաճանութեան ինչքան դէպքեր ունենք, ռեզերվը չի մասնակցել մարտէրին): Ժամանակի ընթացքում այս հոգեբանական բռնութիւնն իջեցնում ա թրաֆիքինգի ենթարկուողներիի ինքնագնահատականը եւ նրանք կորցնում են իրենց ինքնութիւնը (էս ազգը ազգ չի, դաւաճան ա, քցող ա, թռնող ա): Յետագայում ցուցմունքներում նոյնիսկ նշում են, որ իրենք են մեղաւոր թրաֆիքինգի ենթարկուելու համար, քանի որ էնքան յիմար են եղել, որ ընկել են ծուղակը (մէզ տեղն ա, մէզ հասնում ա էս իշխանութիւնը):
2. Զոհը գտնւում ա օտար երկրում եւ չունի ոչ անձնագիր, ոչ էլ կացութեան թոյլտուութիւն (մէզ կադաստրի թուղթ ա պէտք, որ տնուորի կարգավիճակով չապրենք):
3. Զոհը չի կարող դիմել ոստիկանների օգնութեանը, քանի որ իրաւապահները նրան կձերբակալէն եւ կ’ուղարկէն բերդ, որտեղ նրա հետ կանէն աւելի ահաւոր բաներ, քան հիմա թրաֆիկեօրը (եթէ ինձ հեռացնեք, նախկինները կը գան ու…):
4. Զոհը չի կարող դիմել յաճախորդի, բժշկի, դռնապանի օգնութեանը, քանի որ միանգամից կահազանգէն իրաւապահներին, դէ շարունակութիւնն էլ վերեւում… (իմ փոխարէն ով էլ գայ, նախկինների հետ կապ ա ունենալու, դէ նախկիններն էլ…):
5. Զոհի միակ ընկերը հէնց թրաֆիկեօրն ա, որը «թանկարժէք» հագուստ ու սնունդ ա գնում նրա համար ու պաշտպանում փողոցային խուժաններից (ինձանից շատ հայրենիքը սիրող չկայ):
6. Զոհը կարող ա յոյս ունենալ, որ մի 5-6 տարուց կազատուի էս դժոխքից ու կը գան լուսաւոր ժամանակներ ուղղակի պէտք ա համբերել, թրաֆիկեօրի պարտքերը վճարել (ապագայ կայ, խաղաղութեան դարաշրջան):
Մի խօսքով, պէտք ա զոհի կարգավիճակից դուրս գալ գիտակցական ու ենթագիտակցական մակարդակներում, դա, միանշանակ, շատ բան կփոխի հողի վրայ. ես չեմ ասում, մասնագէտներն են ասում: