Արցախի հայաթափումով եւ Հայաստանի Հանրապետութեան շուրջ օրըստօրէ լարուող անվտանգային միջավայրի ու գոյութենական սպառնալիքների պայմաններում ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի աշխատանքների հիմնական ուղղութիւնների քննարկման եւ համադրման, ինչպէս նաեւ ըստ անհրաժեշտութեան մարտավարական որոշակի վերանայումներ անելու համար՝ ՀՅԴ Բիւրոն հրաւիրել է Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողով։
Խորհրդաժողովի օրակարգում Հայաստանի Հանրապետութեան եւ առհասարակ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին հիմնական մարտահրաւէրների քննարկումն է, դրանց յաղթայարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։
Խորհրդաժողովին մասնակցելու են աւելի քան քսան երկրներից ժամանած՝ ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների պատասխանատուներ, ինչպէս նաեւ ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովի պաշտօնական բացումը տեղի կ’ունենայ մայիսի 25-ին, Երեւանում։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
24․ 05․ 2024թ․