Բացօթեայ ոռոգման նոր սահմանափակումներ Գլենդելում

Բացօթեայ ոռոգման նոր սահմանափակումներ Գլենդելում

Քալիֆորնիան արտակարգ դրութեան մէջ է ամիսներ շարունակ երաշտի մէջ մնալուպատճառով:

Գլենդելի Ջրի և Հոսանքի Բաժանմունքի հաղորդագրութեան համաձայն Գլենդելը 2022 թուականի փետրուարի 1-ից անցել է Պարտադիր Ջրի Պահպանման 3րդ փուլ: Ջրի Պարտադիր Պահպանման 3րդ փուլը սահմանափակում է բացօթեայ ջրումը միմիայն երեքշաբթի եւ շաբաթ օրերին և ոչ աւելի, քան 10 րոպէ իւրաքանչիւր ոռոգման կայանի համար:

Կարեւոր է, որ Գլենդելի բնակիչները հնարաւորինս շատ ջուր խնայեն, յատկապէս երբ մօտենում է ամառը: յայտարարել է բաժանմունքի գլխաւոր տնօրէնի օգնական Մայքլ Դէ Գետտօն:

Այն բնակիչները, ովքեր չհետևեն ջրի պահպանման 3րդ փուլին սահամանափակումներին, կը ստանան խախտման նախազգուշացում: Կրկնուելու պարագայիոն խախտումները կարող են յանգեցնել մինչեւ 1000 ԱՄՆ դոլարի տուգանքի: Քաղաքացիները կարող են անանուն յայտնել ջրի վատնումի մասին` զանգահարելով GWP-ի ջրի վատնման թէժ գիծ (818) 550-4426 կամ ներկայացնելով առցանց տեղեկանք GlendaleCA.gov/ReportWaterWaste հասցէով:

Share