Հայ Դատի Արեւմտեան գրասենեակի համայնքային համակարգիչ՝ Կարէն Ջինբաշեանը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Արսէն Թորոսեանի՝ նախօրեին X-ում արած գրառումը:
Նշէնք, որ Թորոսեանը գրել էր, թէ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի նպատակն է Հայաստանի ինքնիշխանութիւնը նուազեցնելը:
«Շատ պարզ է ամէն ինչ. դժբախտաբար, առաջին անգամ չէ, որ այսպիսի մեկնաբանութիւնն ենք ունենում: Նրանք, ովքեր ուզում են մեր աշխատանքները կասեցնել ու աւելի դժուարացնել, այսպիսի մեկնաբանութիւններ են անում ու յոյս են ունենում, թէ այսպիսի գործելաոճով մեր աշխատանքը որեւէ ձեւով կասեցնում են: Մեր աշխատանքը միշտ կը մնա՝ ի շահ հայութեան, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետութեան: Անկեղծ ասած, որեւէ այլ մեկնաբանութիւն բոլորովին աւելորդ է ու անհիմն»,- ասել է Կարէն Ջինբաշեանը: