Թէև թուերով ու նիւթական չափանիշերիով չի կարելի չափել հայրենիքի կորուստը, սակայն հետաքրքիր է իմանալ «Թալանի դէմ յեղափոխութիւն անողների» իշխանութեամբ ինչ է կորցրել մեր ժողովուրդը:
-Արցախի ընդհանուր նիւթական կորուստները խիստ նախնական գնահատումներով անցնում են 50 միլիարդ ԱՄՆ դոլարից:
-2019 թ․ Արցախի Հանրապետութեան ՀՆԱ-ն կազմել է շուրջ 343 միլիարդ դրամ, ներկայ փոխարժէքով՝ 900 միլիոն ԱՄՆ դոլար:
-Արցախում գործել են մօտ 300 հանքավայրեր, 36 հիդրոէլեկտրակայաններ։
-Արցախի տնտեսութեան տարբեր ոլորտներում տնտեսվարողների թիւը կազմել է շուրջ 16000, որտեղ զբաղուած են եղել շուրջ 60,000 մարդ:
-2020 թուականի յունուարի 1-ի դրութեամբ Արցախի Հանրապետութեան մշտական բնակչութեան թուաքանակը կազմել է 149000 մարդ, որից աւելի, քան 30000-ը՝ երեխաներ:
Վերլուծութիւնը կատարել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, Տնտեսագիտութեան թեկնածու, դոցենտ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադեւոս Աւէտիսեանը։
*Հաշուարկի մէջ չեն ներառուել ռազմական կորուստները՝ զինամթերքը (Օրակարգ)