Ընդդիմադիր խմբակցութիւնները հանդիպել են ԱՄՆ սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ

Ընդդիմադիր խմբակցութիւնները հանդիպել են ԱՄՆ սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ

Յուլիսի 3-ին «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների պատգամաւորներով հանդիպել ենք ԱՄՆ սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ։ Այս մասին յայտնում է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

«Հանդիպման ժամանակ անդրադարձել ենք Հրվ․ Կովկասի անվտանգային խնդիրներին, Արցախեան հակամարտութեան կարգաւորման մեր տեսլականին, Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւններին, ինչպէս նաեւ Հայաստանեան «ժողովրդաւարութեանը»։

Շեշտել ենք, որ տարածաշրջանում երկարաժամկէտ ու կայուն խաղաղութեան համար անհրաժեշտ է, որ խաղաղութիւնը հիմնուած լինի արդարութեան վրայ, իսկ արդարութիւնը պահանջում է՝ ա․ արցախցիների կոլեկտիւ վերադարձի իրաւունքի ճանաչում, արցախցիների վերադարձի համար անհրաժեշտ երաշխիքների տրամադրում ու ԵԱՀԿ երեք հիմնարար սկզբունքների հիման վրայ Արցախի հիմնախնդրի կարգաւորում, բ․ Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ, գ․ Ադրբեջանի օկուպացիոն զօրքերի դուրսբերում Հայաստանի տարածքից եւ առանց ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի իրական սահմանազատում, այլ ոչ թէ պարտադրուած անուէրապահ կապիտուլեացիայ, դ․ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացում եւ այլ թշնամական գործողութիւնների դադարեցում։ Հիւրերի ուշադրութիւնը հրաւիրել ենք այն հանգամանքի վրայ, որ Ադրբեջանը «խաղաղութիւն» ասելով հասկանում է Հայստանի ինքնիշխանութեան վերացում։ Քննադատել ենք Հայաստանի իշխանութիւնների պարտուողական եւ անվերջ միակողմանի զիջումների քաղաքականութիւնը։ Հիւրերին կոչ ենք արել ճնշում բանեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի վրայ՝ հրաժարուելու Հայաստանի հետ ուժի դիրքերից խօսելուց։

Ինչպէս նշեցի, անդրադարձել ենք «ժողովրդաւարութեան բաստիոնի» ոչ ժողովրդավարական քաղաքականութեանը, քաղաքական բանտարկեալների առկայութեանը, ոստիկանական բռնութիւններին եւ այլն»։

Share