Ընդդիմադիր պատգամաւորներին թոյլ չեն տուել մուտք գործել Արցախ

Ընդդիմադիր պատգամաւորներին թոյլ չեն տուել մուտք գործել Արցախ



ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը գրառում է արել․ 

Յարգելի հայրենակիցներ,

Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի հերթական յանցաւոր պայմանաւորուածութեան գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ եւ միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամաւորների յայտարարութեանը, որ մեկնում ենք Արցախ եւ անցակէտին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թոյլ չտալ մեր մուտքը Արցախ։

Բացայայտուեց Արցախը մեկուսացնելու, այնուհետեւ հայաթափելու դաւադիր գործարքի հերթական փաստը:

Յատկանշական է, որ մեր այցի հետ կապուած Ադրբեջանի եւ ՀՀ օրուայ իշխանութիւնների արձագանքը նոյնական էր եւ փոխլրացնող:

Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցութիւնների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամէն դէպքում կայացաւ՝ Աղաւնոյի անցակէտում:

Share