Իրանի իշխանութիւնները յայտնել են, որ Հայաստանի հիւպատոսութեան բացումը նախատեսւում է 2024 թուականի սկզբին։
Իրանի Իսլամական Հանրապետութեան Թաւրիզ քաղաքում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան բացման ուղղութեամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։
«Յայտնում ենք, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Յետագայ զարգացումների վերաբերեալ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը պատշաճ կերպով կիրազեկի»,- նշուած է հաղորդագրութեան մէջ։
Աւելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետութեան ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը յայտարարել էր, որ Իրանը յոյս ունի, որ Թաւրիզում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւնը կը բացուի 2024 թուականի սկզբին։
2023 թուականի հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը եւ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ Սիւնիքի մարզկենտրոն Կապանում մասնակցել են Իրանի գլխաւոր հիւպատոսութեան բացման արարողութեանը:
Սպուտնիկ Արմենիա