Մնացել է այս իշխանութիւններին հեռացնելու միայն վերջին փորձը. Սերժ Սարգսեան

Մնացել է այս իշխանութիւններին հեռացնելու միայն վերջին փորձը. Սերժ Սարգսեան

Ես տեսնում էի, որ Հայաստանին արհաւիրք էր մօտենում, դրա համար դարձայ վարչապետ, որ հեռացնեմ դա։

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանը։

«Մենք փամփուշտ չենք օգտագործում երկրի ներսում։ Այդ փամփուշտը օգտագործել է իրաւապահ մարմինը եւ օգտագործել է ճիշտ, տեղին եւ ժամանակին(խմբ. նկատի ունի Մարտի 1-ը)։ Այդ գործում ինչ եղել է, եղել է` ի պատասխան այն  մարդկանց, ովքեր չկարողացան այն ժամանակ իրենց նպատակին հասնել, 2018 թւին հասան»,- նշեց Սարգսեանը։

3-րդ նախագահը յայտարարեց, որ մնացել է իշխանութիւններին  հեռացնելու միայն վերջին փորձը։

tert.am


Փանորամա կայքի վկայութեամբ՝

«Ադրբեջանի խօսոյթը նոր որակումներ է ձեռք բերել եւ այդ խօսոյթը ձեռք է բերել հրահանգների, ցուցումների տեսք»,- դատական նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը։

Նա նշեց, որ չի բացառում, որ Ներքին Հանդի իրադարձութիւնները կ’ունենան կրկնութիւններ միգուցէ տարբեր այլ հատուածներում։

«Երեկ էլ մենք մի թեթեւ անոնս լսեցինք կառավարութեան նիստում, եւ այդ ճնշումների արդիւնքում  էլի առանց որեւէ բանի ինչ-որ բաներ կը յանձնուեն եւ այսպէս շարունակ»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Հարցին՝ մինչ ե՞րբ,  Սերժ Սարգսեանը պատասխանեց. «Մինչեւ  այստեղ հաւաքուած բոլորը, այդ թւում նաեւ լրագրողները, մեր քաղաքական դաշտը, առաջին հերթին մեր ժողովրդի գոնէ այն հատուածը, որ անտարբեր չէ իր հայրենիքի ապագայի հանդէպ, ուղղակի այս իշխանութիւններին ուղարկէն տուն»։

Հարցին՝ իշխանութիւններն ասում են Սահմանադրութիւնը փոխելով փորձում են նաեւ ժամանակ շահել, կամ այլ քայլ են փորձում ակնկալել, Սերժ Սարգսեանն ասաց. «Չեմ կարծում, որ այս պարագայում Հայաստանի կառավարիչների կողմից ժամանակ շահելն այլ նպատակ ունի, քան իրենց իշխանութիւնը երկարաձգելը։

Եթէ այս մարդիկ երեքուկէս տարուայ ընթացքում չէն հասցրել կահաւորել մեր առաջնագիծը, ապա այդ ժամանակն իրենց համար ի՞նչ նորութիւն պէտք է բերի։ Միգուց իրենց թւում է, թէ ինչ որ հրաշք պէտք է տեղի ունենայ ու Ադրբեջանն իր պահանջները հետ կքաշի։ Չի կարող նման բան լինել, քանի որ նորից պէտք է կրկնեմ՝ կապիտուլեացիան ուղղակի սպանում է կապիտուլացուողի կամքը։

Եւ մենք գործ ունենք արդէն … գիտեք՝ մէկը միւսով փոխարինելու հետ։ Այսինքն, այն կամքը, որ ցուցաբերւում է ներքին կեանքում, ինչ որ տեղ փորձում են դրանով կոմպենսացնել արտաքին յարաբերութիւններում իրենց կամազերկութիւնը»։ 

Share