Սոթքի, Կութի եւ Վերին Շորժայի ուղղութեամբ, մայիսի 12-ի Ժամը 23:10-ի դրութեամբ, Ադրբեջանի ԶՈՒ կրակի ինտենսիւութեան նւազումը պահպանւում է: «Արմէնպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնից:
Ըստ աղբիւրի՝ ժամը 23:10-ի դրութեամբ, հայկական կողմի կորուստներն են 1 զոհ եւ 2 վիրաւոր:
«Հաշւի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծաւալով տարածւում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թւում նաեւ կեղծ ու դեռեւս 44-օրեայ պատերազմի օրերին արւած տեսանիւթերը, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանց որեւէ կերպ անդրադառնալուց, առաւել եւս` հրապարակելուց:
Պաշտպանութեան նախարարութիւնը հանդէս կը գայ լրացուցիչ հաղորդագրութեամբ»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:
ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը տեղեկացնում է. որ մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհւած զինծառայողն է Նարեկ Նորայրի Բաղդասարեանը (ծնւ. 2003թ.):
«ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ զօրակցութիւն յայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանութեան համար զոհւած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին», — ասւում է հաղորդագրութիւնում: