Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մէկը՝ սպիտակ դրօշն առած Փաշինեանը․ Գեղամ Մանուկեան

Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մէկը՝ սպիտակ դրօշն առած Փաշինեանը․ Գեղամ Մանուկեան

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը ֆեյսբուքեան իր էջում անդրադարձել է Կապան-Զանգելան(Կովսական) հատուածում Ադրբեջանի հրաձգութեանը։

«Երեկուանից ողջ Հայաստանը սրտատրոփ հետեւում էր Կապանի հատուածում տեղի ունեցող զարգացումներին։ Օրուայ ընթացքում ստացուեցին ցաւալի լուրեր. ունենք զոհեր՝

Էդուարդ Համլետի Յարութիւնեան

Հրաչեայ Թալիշի Հովհաննիսեան

Գագիկ Վարազդատի Մանուկեան

Արսէն Գագիկի Համբարձումեան։

Տարաբնոյթ քննարկումներ կարող են ծաւալուել, բայց ինչու՞ պատահեց հարցն ունի նախապատմութիւն։

Ինչու՞ է թշնամին յայտնուել Ներքին Հանդի մատոյցներում, գիւղի սահմանին՝ անգամ գերեզմանատունը տիրապետութեան տակ պահելով, վերահսկելով բոլոր բարձրադիր դիրքերը, բարձունքները, բլուրներն ու գագաթները։

Պատճառն ամենեւին 44-օրեայ պատերազմը չէ։ Պատճառը Նիկոլ Փաշինեանն է ու իր իշխանութիւնը։

Փաստէրը հերթով՝

2020 թուականի նոյեմբերի 9-ի Յայտարարութիւնը ստորագրելու պահին ադբեջանական ուժերը ոչ միայն այս դիրքերում չէին, այլեւ գտնւում էին շուրջ երկու տասնեակ կիլօմետր հեռու այդտեղից ու, համաձայն եռակողմ Յայտարարութեան, պէտք է մնային այդտեղ։

Բայց 2020 թուականի դեկտեմբերի 17-18-ին անկանկալ մեր զօրքերին հրամայում են ետ քաշուել այդ տարածքներից։ Ինչու՞։ Պատասխան չկար, ասում էին բանաւոր պայմանաւորուածութիւնների շրջանակներում։

Գործընկերուհուս՝ ԱԺ պատգամաւոր Աննայ Գրիգորեանի հետ ամիսներ շարունակ հետաքննութիւն էինք անում, հարցումներ ուղարկում ՊՆ, ԱԱԾ, Քննչական, վարչապետի աշխատազմ, ԳՇ: Մեկ տարի յետոյ, միայն 22021 թուականի դեկտեմբերին ստացանք ԳՇ պատասխանը՝ եղել է պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանի գրաւոր համաձայնագիրը, որը Նիկոլը ասում էր՝ կայացուել է իր որոշմամբ։

2021 թուականի դեկտեմբերին այդ ողջ շղթան Ազգային ժողւում մամուլի ասուլիսում, փաստաթղթերով, քարտէզներով ու տեսանիւթերով ներկայացրել ենք։ (ասուլիսի մանրամասները, ողջ տեսագրութիւնը կդնեմ յղումում)։

2022 թուականի մարտի 16-ին գործընկերուհիս՝ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Աննայ Գրիգորեանը այցելել էր Սիւնիքի մարզի Ներքին Հանդ գիւղ, որտեղ օրեր առաջ ադրբեջանական զինուած ուժերը մօտ 1 կմ առաջ էին եկել եւ վրաններ տեղադրել։ (կից տեղադրում եմ լուսանկարը, կարմիր շրջանակում նշուած էր 2022 թուականի մարտին ադրբեջանցիների զբաղեցրած դիրքը)։ Իշխանութեան պատասխա՞նը՝ պաշտպանութեան նախարարութիւնը մեղադրել էր Աննայ Գրիգորեանին կեղծ տեղեկութիւն տրամադրելու եւ հանրութեանը մոլորեցնելու մէջ։

«Նշուած հատուածում, որը գտնւում է ադրբեջանական վերահսկողութեան տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահաւորուած չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատուածում հնարաւոր չէ օգտագործել։ Հիմա, կապուած եղանակային պայմանների փոփոխութեան հետ, ադրբեջանական զինուորականներն ընդամէնը վերադառնում են այդ դիրքեր»,- հաղորդել էր պաշտպանութեան նախարարութիւնը։ (յղումները մեկնաբանութիւններում):

Իշխանաւորները հասարակութեանը մոլորեցրին ու կրկին սկսեցին խաղաղութեան յանկերգ երգելը, մի պահ միայն նորից տիրեց անհանգստութիւն, երբ նոյն հատուածում մեր զինուորը սպանուեց վրանում նոյն այդ թշնամական դիրքից։ Բայց արագ թեման մոռացուեց։

Կապանի Ներքին Հանդի այդ հատուած ադրբեջանական յենակէտի տեղադրումից մի քանի ամիս անց՝ 2022-ի յուլիսի 6-ին եղանք Սեյրան Օհանեանի հետ։ Ցաւ էր տեսնել անգործութեան հետեւանքով թշնամական առաջխաղացումը, հայկական կողմի անգործութիւնն ու անիմաստ արդարացումները։

Ահաւորն այդ օրերին։

Մեր այցից երկու օր յետոյ Աննայ Յակոբեանը յայտնել էր, որ այցելել էր Ներքին Հանդ։ Կարծէս ոչինչ չի պատահել, նա գրառել էր, թէ գիւղի կանայք ցանկացել են էքսկուրսիայ գալ Երեւան, նա էլ որոշել է Գառնի-Գեղարդ նրանց տանել։ Չհասցրեց։

Հետոյ պատահեց սարսափելին՝ 2022 թուականի սեպտեմբերի 13-ին թշնամական գրոհն էր այդ ուղղութեամբ, զոհեր, կորուստներ, ամէն օր տանիցս դուրս գալիս խոնարհւում եմ այդ նահատակներից մէկին՝ մեր հարեւան 18-ամեայ Արմենի յուշապատին ու նրա խրոխտ դիմանկարին։

2022-ի սեպտեմբերին այս ողջ առաջնագծում թշնամական առաջխաղացում։ ՈՒ դեռ յուլիսին ՀՀ անբաժան հատուածն այլեւս նրանց վերահսկողութեան տակ է։

Ներքին Հանդում էինք պատգամաւորներով արդէն 2022-ի դեկտեմբերի վերջին օրերին, դրանից յետոյ էլ, տարբեր առիթներով։ Մեր տղերքը կանգնած են։ Փորձում են ամրաշինական աշխատանքներ անել։ Երեք կողմից, բարձրադիր դիրքերից թշնամին է։ ՈՒ ամէն անգամ միտքս 2020-ի դեկտեմբեր 17-18-ի փաշինեանական որոշմամբ պարտադրուած նահանջն է, դրան յաջորդած զոհերը։

Այսօր Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մէկը՝ սպիտակ դրօշն (իր ասած, իբր խաղաղութեան) առածը»։

Share