Պաշտօնապէս Ադրբեջանում պահւում են 23 հայեր, շուրջ 80 բռնի անյետացման դէպքեր կան. Սիրանուշ Սահակեան

Պաշտօնապէս Ադրբեջանում պահւում են 23 հայեր, շուրջ 80 բռնի անյետացման դէպքեր կան. Սիրանուշ Սահակեան

Պաշտօնապէս Ադրբեջանում պահւում են 23 հայեր, շուրջ 80 բռնի անյետացման դէպքեր կան, 210 գերեւարուած անձինք Ադրբեջանից հայրենադարձուել են:

Գերիների կամ Ադրբեջանում պահուող քաղբանտարկեալների խնդիրը մշտապէս գտնուել է մեր ուշադրութեան ներքոյ եւ մենք շարունակական աշխատանք ենք այս առումով իրականացնում։ Պաշտօնապէս Ադրբեջանում պահւում են 23 հայեր, որոնք չունեն նոյնական իրաւական կարգավիճակ։ Նրանց մի մասը զինուորականներ են եւ որակւում են որպէս ռազմագերիներ, ունենք նաեւ քաղաքացիական գերիներ եւ նաեւ Արցախի Հանրապետութեան նախկին ղեկավարներ, ովքեր իրենց գործունէութեան եւ տեսակէտների համար են հետապնդւում, ուստի դիտարկւում են որպէս քաղբանտարկեալներ։ Այս բոլոր գործընթացներում էական նշանակութիւն ունի էթնիկ պատկանելիութեան յատկանիշը։ Այս մասին հրաւիրուած մամուլի ասուլիսին ասաց իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանը։

«Ադրբեջանը նրանց ներկայացնում է որպէս հասարակ յանցագործներ, մատնանշում է իր ներպետական քրէական օրէնսդրութեան բազմաթիւ նորմերի խախտումներ՝ ֆինանսական ահաբեկչութիւն, զինուորական ապօրինի խմբաւորումներ ստեղծել, խոշտանգումներ եւ ամբողջովին հարցը փորձում են մատուցել՝ ներպետական կարգաւորումների կոնտեքստում»,- ասաց իրաւապաշտպանը։

Նա ընդգծեց, որ կան նաեւ բռնի անյետացման ենթարկուած գերիներ։

«Մենք չունենք տեղեկութիւն 2023թ.-ի պատերազմի հետեւանքով բռնի անյետացման դէպքերի մասին, բայց շուրջ 80 գործ ունենք դեռեւս 44-օրեայ պատերազմից, եւ այստեղ Ադրբեջանն ունի մերժողական քաղաքականութիւն, որեւէ կերպ չի ցանկանում հետաքննութեան միջոցով բացայայտել դէպքերը եւ ճշմարտութեան իրաւունքն ապահովել ընտանիքներին»,-ասաց իրաւապաշտպանը՝ յաւելելով, որ անհետ կորածների խնդիրը եւս շարունակւում են չլուծուած մնալ։ Նրա փոխանցմամբ՝ շուրջ 210 գերեւարուած անձինք Ադրբեջանից հայրենադարձուել են։

Share