«Օ’Բրայենի յայտարարութիւնը նաեւ քաղաքական ուղերձ է առ այն, որ Ադրբեջանի քաղաքականութիւնն այլեւս անընդունելի է» ,-Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանը։
Յիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի Եւրոպայի հարցերով ենթայանձնաժողւում անցկացուել է «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, որին մասնակցել է ԱՄՆ պէտքարտուղարութեան Եւրոպայի եւ Եւրասիական տարածաշրջանի հարցերով բիւրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը։ Նա յայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական եւ այլ բնոյթի աջակցութիւնը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդանշան տալով Բաքուին, որ երկկողմ յարաբերութիւնները չէն կարգաւորուի, քանի դեռ առաջընթաց չի գրանցուել Հայաստանի հետ բանակցութիւններում։
Ղուկասեանը նշեց, որ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը միշտ կարեւորել է 907-րդ բանաձեւի վերականգնումն ու ամբողջական կիրարկումը։ «Առաւել քան 20 տարի, դա եղել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի առաջնահերթութիւնը եւ շարունակելու է աշխատանքներն այդ ուղղութեամբ»։
Մանրամասները՝ տեսանիւթում։