Դաւիթ Մելիք-Շահնազարեանն իր Ֆէյսբուքի էջում հետևեալ գրառում է կատարել:
Արցախի վրայ ադրբեջանական վերջին յարձակումը բոլոր-բոլորի միջեւ հարիւր անգամ քննարկուած, համաձայնեցուած ու պլանաւորուած գործողութիւն էր։ Մեր տարածաշրջանում շահ հետապնդող տէրութիւնները նոյնիսկ չէն էլ փորձում թաքցնել դա։ Էրդողանը բացայայտ ասում է, որ Նիկոլն էլ է տեղեակ եղել, իսկ վերջինս անգամ չի էլ փորձում հերքել դա։
Այսօր արդէն յայտնի դարձաւ Ստամբուլում տեղի ուենցած գաղտնի հանդիպման մասին, որը նոյնպէս բացեիբաց հաստատւում է դրա մասնակից երկրների կողմից։ Մի խօսքով, բոլորը տեղեակ էին բաւարար չէ, նաեւ համաձայն էին։
Համաձայն չէին միայն մի քանի հոգի, եւ ամենեւին զարմանալի չէ, որ հէնց այդ մարդիկ են այսօր դառնում նիկոլական յարձակումների հիմնական թիրախ։ Խօսքս Արցախի Հանրապետութեան նորընտիր նախագահ Սամուել Շահրամանեանի, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանի ու նրանց աջակիցների մասին է։ Այս մարդիկ գիտեին՝ ինչ անելանելի վիճակում է դրուել Արցախը, բայց չվախեցան երկիրը փրկելու վերջին փորձն անել։ Հիմա դաւաճանների ողջ ոհմակը յարձակուել է այս մարդկանց վրայ։ Փորձում է նրանց վերագրել նիկոլի ու իր կամակատարների՝ տարիներ շարունակ գործած դաւաճանութիւնների մեղքը եւ այդկերպ մաքրուել դաւաճանի ու հողատուի՝ իրենց ճակատներին դաջուած դրոշմից։ Չի՛ ստացուելու։ Ժողւուրդը յիմար չէ։ Մարդիկ ամէն ինչ տեսնում ու հասկանում են։
Ես ուրախ եմ Դաւիթ Իշխանեանի պէս ընկեր ունենալու համար։ Անհամբեր սպասում եմ Սամուել Շահրամանեանի հետ մեր ծանօթութեանը։ Նրանք մարդիկ են, ովքեր ի տարբերութիւն շատ շատերի, փորձել են կանգնել վրահաս աղէտի ճանապարհին։ Չի ստացուել, բայց փորձել են։