«Դիմադրութիւն» շարժումը որեւէ պարագայում չի կարող մարել․ Իշխան Սաղաթելեանի ասուլիսը Ֆրանսիայի հրապարակում

«Դիմադրութիւն» շարժումը որեւէ պարագայում չի կարող մարել․ Իշխան Սաղաթելեանի ասուլիսը Ֆրանսիայի հրապարակում

Այսօր, յունիսի 10-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում հանդէս է եկել մամուլի ասուլիսով։

Նա խօսել է երկրի առաջ ծառացած խնդիրների, «Դիմադրութեան» շարժման ընթացքի, անելիքների մասին, պատասխանել լրագրողների հարցերին։

Ադրբեջանի կողմից կառուցւում է այլընտրանքային ճանապարհ, որին կարծես թէ, Նիկոլն ու Ալիեւը ունեն դաւադիր համաձայնութիւն, որ մենք կորցնելու ենք այսօրուայ Բերձորի (Լաչինի) ճանապարհը․ ասաց Իշխան Սաղաթելեանը:

«Այսինքն դէպի Ստեփանակերտ կառուցւում է շրջանցող ճանապարհ, որը հիմա կառուցւում է եւ շահագործման կը յանձնուի 2-3 ամիս յետոյ: Եթէ այդ ճանապարհը գործի, դա նշանակում է, որ մենք ամբողջութեամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թւում Աղաւնոն, որոշ այլ հայկական գիւղեր: Ամենակարեւորը, թշնամու ենթակայութեան տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները, այսինքն գազի, էլեկտրաէներգիայի: Սա նշանակում է ամբողջական գտնուելու ենք կախման մէջ, եւ այն, որ ասում էինք Արցախի հայաթափում, նաեւ սա նկատի ունենք: Սա հերթական դաւադիր ծրագիրն է»,-ասաց նա:

Այս իշխանութիւնները որեւէ տեղ եւ որեւէ կերպ չէն կարողանում պատշաճ ներկայացնել մեր պետութեան ու ժողովրդի շահերը, այդ թւում ՀԱՊԿ-ում․ ասաց Իշխան Սաղաթելեանը:

«Թէ պտէրազմի ընթցքում, թէ պատերազմից յետոյ, երբ Ադրբեջանի զօրքերը ներխուժեցին Հայաստանի տարածք, մենք մինչեւ այսօր պատշաճ բացատրութիւն չունենք՝ արդյօք ՀՀ իշխանութիւնները դիմել են ՀԱՊԿ-ին, արդյօք ճիշտ դիմել են ճիշտ յօդուածներով եւ կարգով եւ ինչ պատասխան են ստացել: Նաեւ ուզում եմ յիշեցնել, որ սրանք իշխանութեան գալուց ինչ վարքագիծ ու դիրքորոշում ունէին ՀԱՊԿ-ի նկատմամբ, իսկ իշխանութեան գալուց յետոյ ինչ գործողութիւն սկսուեց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Այս իշխանութիւնները այդ մեղադրանքով նեւ ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթաց սկսեցին: Սա է իրենց դէմքը, իրենց աշխատանքը, որ բոլորին յայտնի է»,-ասաց նա:

Հարցին, թէ ընդդիմութեան ակցիաները գնալով աւելի սակաւամարդ են դառնում, նա ասաց. «Եթէ առաջնորդուենք իշխանական մամուլի կեղծ տուեալներով, կարող ենք համարել, որ շատ սակաւամարդ է, բայց իրականութիւնը դուք ամէն օր տեսնում եք: Օրինակ, երբ մենք առաւօտեան հաւաք ենք անում, մեր առջեւ խնդիր դրուած չէ բազմամարդ հանրհաւաքով գնալ ու այդ ակցիան անել։ Բայց երբ կայ հանրահաւաք, կայ երթ, դուք տեսնում եք, թէ ինչ ծաւալի մասնակցութիւն է ունենում մեր ժողովուրդը»:

Նա տեղեկացրեց, որ ակտիւ աշխատանքային քննարկումների մէջ են շարժմանը նոր թափ հաղորդելու ուղղութեամբ. «Հիմա ակտիւ քննարկումների մէջ ենք տարբեր ուժերի, անհատների հետ: Որեւէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու: Մեր բոլոր քննարկումները մի բանի շուրջ են, ինչպէս անենք, որ շարժումն աւելի ընդլայնենք, նոր թափ տանք, շտկէնք թերութիւնները եւ աւելի մեծ թափով գնանք առաջ:

Մենք գտնում ենք, որ ինչ մինչեւ հիմա արել ենք, եղել է շատ արդիւնաւետ, բայց նաեւ նոր մարտաւարութեան խնդիր ունենք: Հետեւաբար, հնարաւոր են մեր գործողութիւններում լինէն փոփոխութիւններ»:

«Շատ հեշտ է նստել համակարգիչների առջեւ եւ մեղադրանքներ հնչեցնել:

Կարո՞ղ եք մի դէպք ասել, որ վճռական չենք եղել. Երբ շէնք ենք շրջափակում, բախումներ են լինում, այդ մեղադրողները, սովորաբար այդտեղ չէն լինում: ՝ անդրադառնալով մեղադրանքներին, թէ շարժումը բաւարար վճռականութիւն չի ցուցաբերում:

Եթէ պէտք է եղել պատը ճեղքել, ճեղքել ենք, պէտք է եղել ճանապարհը բացել, բացել ենք, բայց գնալ արկածախնդրութեան եւ շարժումը տապալել, դա չենք արել ու չենք անելու: Մենք Նիկոլին հեռացնելու ենք առանց արիւնի: Ինքը արեան կարօտ է: Մենք արկածախնդրութեան չենք գնալու: Նրանք, ովքեր ոգեւորուած դա ասում են, յաջորդ օրը մէզ մեղադրելու են: Կայ նպատակ եւ մեր բոլոր գործողութիւնները միտուած են դրան»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանիւթում

Share