«Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրաւունքները, ազատութիւնն ու ապագան»․ Դաւիթ Բաբայեան

«Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրաւունքները, ազատութիւնն ու ապագան»․ Դաւիթ Բաբայեան

 Հարեւանների հետ յարաբերութիւնները պէտք է շտկւեն, սակայն կան կարմիր գծեր, որոնք չպէտք է խախտւեն: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դաւիթ Բաբայեանը։ 

«Մենք բազմաթիւ անգամ ասել ենք, որ թէ՛ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը, թէ՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան պայմանագրի բանակցութիւնները չեն կարող տարածւել Արցախի կարգավիճակի եւ նրա հետագայ ճակատագրի վրայ, որովհետեւ Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրաւունքները, ազատութիւնն ու ապագան»,- նշել է նա:

Share