«Իրէն հող վաճառելու կամ յանձնելու մանդատ ո՞վ է տուել․ Նա կարող է այդ զիջողական դիրքն ընդունել իր սեփական տան մէջ». Աղաւնոյի գիւղապետ

«Իրէն հող վաճառելու կամ յանձնելու մանդատ ո՞վ է տուել․ Նա կարող է այդ զիջողական դիրքն ընդունել իր սեփական տան մէջ». Աղաւնոյի գիւղապետ

Նիկոլ Փաշինեանը երէկ խօսելով Արցախի Հանրապետութեան Բերձորի շրջանի մասին, յայտարարել է, որ երթուղու փոփոխութիւն տեղի ունենալու պարագայում, այն տարածքները, որոնք չէն գտնւում նախկին ԼՂԻՄ սահմանի մէջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողութեան տակ։

 «Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարութեան որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պէտք է ապահւուէն բնակարաններով։

Ըստ էութեան, Լաչինում այսօր, նաեւ Արցախի իշխանութեան հետ այդ հարցերը քննարկում ենք, ընտանիքներ չէն ապրում, Աղաւնոյ գիւղի բնակչների խնդիրներն Արցախի կառավարութեան միջոցներով, կարծում եմ, կը լուծուէն, Սուսի վերաբերեալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկութիւններ չունեմ»,- ասել էր Նիկոլ Փաշինեանը։

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Աղաւնոյ գիւղի ղեկավար Անդրանիկ Չաուշեանն ասաց, որ անկախ այն հանգամանքից, թէ ինչ կը յայտարարի Նիկոլ Փաշինեանը՝ իրենց դիրքորոշումը չի փոխուելու՝ շարունակելու են ամուր կանգնել իրենց սեփական հողի վրայ։

«Չեմ ուզում կրկնուել եւ նոյնն ասել, բայց իր սեփականութիւնը չէ, որ գնայ, բանակցի Արցախի հողի մասով։ Դա Նիկոլի ու Ալիեւի ցանկութիւնն է, եւ մենք չենք պատրաստւում իրականացնել նրանց այդ ցանկութիւնը։ Նիկոլի դիրքը միշտ զիջողական դիրք է, ինչին մենք դէմ ենք, մենք որեւէ բան չենք պատրաստւում զիջել՝ այն էլ մեր հաշուին։ Եթէ Նիկոլ Փաշինեանը ցանկանում է, ապա կարող է զիջել իր սեփականութիւնը։ Մենք նրան այդ իրաւունքը չենք տուել, որ մեր հաշուին գնայ զիջումների։

Ինքն ասում է՝ Սուս գիւղի վերաբերեալ բան չեմ կարող ասել, լաւ գիտի, որ այնտեղ բնակիչ չկայ։ Այսինքն՝ իրենք աշխատում են այդ բնակավայրերի վրայ, որոնք բնակելի տարածքներ են, այդպիսով՝ թիրախաւորում է հաեորդիներին, ուզում է ստրկացնի հային»,- նշեց Անդրանիկ Չաուշեանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնների մի մասն ուղղուած էր ռուսական կողմին, մի մասն էլ՝ Արցախի իշխանութիւններին։

«Նիկոլն իր բանակցութիւնների սխալ արդիւնքը՝  «ղալաթը», գցում է Արցախի իշխանութիւնների վրայ։ Նիկոլն այսքան ժամանակ ո՞ւմ է բնակարաններով ապահովել, որ հիմա մէզ ապահովի, կամ՝ եթէ ապահւում է, ո՞վ է նրան ասել, որ մենք թողնելու ենք մեր տունը։ Ի տարբերութիւն իրենց, մենք մեր հայրենիքի ու մեր տղաների հանդէպ պարտաւորուածութիւն ունենք, խոստում ունենք, տղաները գնացին ու մէզ ասացին, որ այս հողը չթողնեք, հետեւաբար՝ չենք թողնելու՝ սա է ամբողջ բերձորցիների դիրքորոշումը»,- շեշտեց Անդրանիկ Չաուշեանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Արցախը յանձնելու մասին Նիկոլ Փաշինեանը նոր չի խօսում, իսկ հասարակութեան մի հատուածն էլ դեռ աղաղակում է՝ «Նիկոլ վարչապետ», թէպէտ սա հասկանալի է, քանի որ, ըստ Աղաւնոյի գիւղապետի՝ հայ հասարակութեան մի մասը քաղաքականապէս դեռեւս հասունացած չէ։

«Այս հողն ո՞ւմ է տալիս, դա իրե՞ն է պատկանում, այն համահայկական հող է։ Իրէն հող վաճառելու կամ յանձնելու մանդատ ո՞վ է տուել։ Նա կարող է այդ զիջողական դիրքն ընդունել իր սեփական տան մէջ, որտեղ կարող է անել, ինչ ցանկանում է։ Բայց մենք ո՛չ իրեն, ո՛չ էլ որեւէ մէկին թոյլ չենք տալիս մեր փոխարէն որոշում կայացնեն։

Եթէ Արցախի իշխանութիւնը հարկ համարեր, որ այս ամէնին պէտք է արձագանքի, ապա արձագանքը կը լինէր, չի արձագանքում, որովհետեւ սա Նիկոլի ցանկութիւնն է  միայն։ Վստահ եղեք՝ մենք մեր հողի վրայ ենք ու շատ ամուր ենք կանգնած»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշեանը։

118.AM

Share