Ամերիկայի Հայ, Քիւրդ, Հրեայ և Յոյն համայնքների ներկայացուցիչներ Մեհմեդ Օզի նախընտրական գրասենեակի առջեւ անցկացրել են բողոքի ցոյց

Ամերիկայի Հայ, Քիւրդ, Հրեայ և Յոյն համայնքների ներկայացուցիչներ Մեհմեդ Օզի նախընտրական գրասենեակի առջեւ անցկացրել են բողոքի ցոյց

Հայկական, հրէական, յունական եւ քրդական կազմակերպութիւնների համայնքային կոալիցիան հոկտեմբերի 12-ին բողոքի ցոյց է անցկացրել Փենսիլուանիայում առաջադրուած սենատորի թեկնածու, ազգութեամբ թուրք նախընտրական կենտրոնական գրասենեակի առջեւ։ Թուրքիայի եւ ԱՄՆ քաղաքացի Մեհմեդ Օզին նշանաւոր է Հաեօց եւ Հունաց ցեղասպանութիւնների մերժմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ անձնական ջերմ հարբերութիւններով, թուրքական իշխանութիւնների հետ բիզնես-կապերով։

Բողոքի ցոյցի կազմակերպիչներն էին Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը, Հայ դատի ԱՄՆ Արեւելեան ափի յանձնախումբը, Փենսիլուանիայի Հայ դատի տեղական յանձնախումբը, Ամերիկայ-յունական առաջնորդութեան խորհուրդը եւ ռաբի Շմուլեյ Բոթիչը, ով ղեկավարում է «Համաշխարհային արժէքների ցանց» կազմակերպութիւնը։

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն արդէն տեւական ժամանակ պայքարում է Մեհմեդ Օզի ընտրարշաւը ձախողելու ուղղութեամբ, ի թիւս այլնի նաեւ մատնանշելով, որ նրա ընտրութիւնը վտանգ է ներկայացնում նաեւ ԱՄՆ ազգային անվտանգութեան համար։

Բողոքի ցոյցի ժամանակ ելոյթ են ունեցել եւ Հաեօց ցեղասպանութեան ժխտողականութիւնն ու Օզի քաղաքական վարքը դատապարտել Հայ դատի Փենսիլուանիայի յանձնախմբի համանախագահներ Լորիկ Բարոնեանը, Նորայ Գզիրեանը եւ Կարինէ Շամլեանը, ռաբի Շմուլեյ Բոթիչը, Ֆիլադելֆիայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայկական եկեղեցու հոգեւոր հովիւ Ներսես քահանայ Մանուկեանը, Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանը։

Բողոքի միջոցառման առթիւ յայտարարութիւն էր տարածել Մեհմեդ Օզի մրցակից-թեկնածու, Փենսիլուանիայի լեյտենանտ-նահանգապետ Ջոն Ֆեթերմանը՝ համերաշխութիւն յայտնելով ցուցարարներին։ Ֆեթերմանը մասնաւորապէս նշել է․ «Ես՝ որպէս Փենսիլուանացի, ողջունում եմ 2019 թուականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից վաղուց ուշացած Հաեօց ցեղասպանութեան ճանաչումը, իսկ 2021 թուականին՝ նախագահ Բայդենի կողմից ճանաչումը: Որպէս ԱՄՆ սենատոր, ես կը շարունակեմ աջակցել այս ոճրագործութեան մասին հանրային կրթութեան խթանմանը։ Միւս կողմից, խորապէս մտահոգիչ է, որ Օզը հրաժարւում է ճանաչել Հաեօց ցեղասպանութիւնը: Ես աջակցում եմ նրանց, ովքեր բողոքում են Օզի շարունակական եւ նողկալի լռութեան դէմ: Սա կարեւոր խնդիր է, եւ Օզի կողմից դրա ընդունումից հրաժարուելը եւ՛ վիրաւորական է, եւ՛ պարսաւելի»:

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն ու գործընկեր համայնքային կազմակերպութիւնները շարունակում են աշխատանքը՝ կանխելու Մեհմեդ Օզի ընտրութիւնը որպէս ԱՄՆ Սենատի անդամ։

Share