ԱԱԾ-ում որեւէ վարոյթ չի յարուցուել Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչութեամբ

ԱԱԾ-ում որեւէ վարոյթ չի յարուցուել Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչութեամբ

Մուրադ Փափազեանի մուտքը արգելուել է, քանի որ կառավարութիւնը սպառնալիք է զգացել նրանից.


ՀՀ ԱԱԾ-ն որեւէ վարոյթ չի նախաձեռնել 2021 թուականի յունիսի 1-ին Ֆրանսիայում ընդդէմ Նիկոլ Փաշինեանի այցի կազմակերպուած բողոքի ակցիայի առնչութեամբ։ Այս մասին «Փաստինֆոյ»-ի գրաւոր հարցմանն ի պատասխան յայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։ Հետեւապէս ՀՀ կառավարութեան աշխատակազմի պնդումը, թէ՝ Մուրադ Փափազեանը հանդիսանում է ՀՀ պետական դրօշակիր աւտօշարասեան դէմ յարձակում կազմակերպած անձանցից մէկը, չունի իրաւական հիմնաւորում։

ՀՅԴ բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի մուտքը ՀՀ արգելուելու պատճառների մասին, ինչպէս նշեցինք, յայտարարել էր Փաշինեանի աշխատակազմը՝ պնդելով, թէ «Տվեալ անձը հանդիսանում է նախորդ տարուայ յունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանութեան մօտ վարչապետի գլխաւորած կառավարական պատուիրակութեան՝ ՀՀ պետական դրօշակիր աւտօշարասեան դէմ յարձակում կազմակերպած անձանցից մէկը: Աւտոշարասեան ուղղութեամբ նետուել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրօշակիր աւտօմեքենան ենթարկուել է յարձակման եւ ստեղծուած իրավիճակը յաղթահարուել է միայն ֆրանսիական ոստիկանութեան եւ անվտանգութեան ուժերի ջանքերի արդիւնքում: Աւելին, նշուել էր, թէ ոչ միայն Մ. Փափազեանի, այլեւ յարձակման ակտիւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելուել է:

«Փաստինֆոյ»-ն գրաւոր հարցում էր ուղարկել ԱԱԾ՝խնդրելով յայտնել, թէ աւելի քան մէկ տարի առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած՝ կառավարութեան յիշատակած իրադարձութիւնների առթիւ քրէական գործ կամ որեւէ վարոյթ նախաձեռնուել է, թէ ոչ։ Պարզուել է արդյօք բողոքի ակցիայի մասնակիցների շրջանակը։ Մուրադ Փափազեանին ՀՀ Ազգային օրէնսդրութեամբ արգելուած ինչ արարք է մեղսագրւում եւ երբ է որոշում կայացուել նրա մուտքն արգելելու մասին։

«Ֆրանսիայում մի խումբ անձանց մասնակցութեամբ Ձեր կողմից նշուած իրադարձութիւնների առթիւ ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութիւնում քրէական գործ չի յարուցուել»,- նշուած է ԱԱԾ-ից ստացուած գրաւոր պատասխանը՝ միաժամանակ խուսափելով նշել, թէ կոնկրէտ երբ է որոշում կայացուել նրա մուտքն արգելելու մասին։

Աւելին, ԱԱԾ-ն խուսափել է յայտնել, թէ քանի հոգու մուտք արգելելու մասին որոշում է կայացուել եւ ինչի համար։ Այս տեղեկատուութիւնը ԱԱԾ-ն համարել է պետական ու ծառայողական գաղտնիք, իսկ թէ ինչպէս է այն յայտնի դարձել կառավարութեան լրատուականին՝ չի մեկնաբանել, չի պարզաբանել արդյօք լրատուականն ունեցել է յատուկ թոյլտուութիւն՝ ծանօթանալու այդ պետական գաղտնիքին ու հանրայնացնելու այն, եթէ աեօ, ապա գաղտնազերծուած տեղեկատուութիւնը ինչու է նորից պետական գաղտնիք համարւում։
ԱԱԾ-ն պաշտօնապէս յայտնել է, որ Մ.Փափազեանի մուտքն արգելուել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդուածի գ եւ զ կէտէրը։ Նկատենք, որ տուեալ կարգաւորումներով ամրագրւում է, որ «Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկէտի երկարաձգումը) մերժւում է, տրամադրուած մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչւում կամ մուտքը Հայաստանի

Հանրապետութիւն արգելւում է, եթէ՝

գոյութիւն ունեն հաւաստի տուեալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունէութիւն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպութեան անդամ, որի նպատակն է՝

— վնաս պատճառել Հայաստանի Հանրապետութեան պետական անվտանգութեանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակութիւնը,

— իրականացնել ահաբեկչական գործունէութիւն,

— սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թոյլտուութեան) տեղափոխել զէնք, ռազմամթերք, պայթուցիկ նիւթեր, ռադիօակտիւ նիւթեր, թմրանիւթեր, հոգեներգործուն նիւթեր կամ

— իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ.

Իսկ զ կէտը թոյլ է տալիս անձի մուտքն արգելել, եթէ գոյութիւն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետութեան պետական անվտանգութեանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնաւոր սպառնալիքներ:

Այլ խօսքով՝ ազգային հարցերը միջազգային հարթակներում բարձրացնող ու թուրքերի՝ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների դատապարտմանը հետամուտ լինող Փափազեանից Փաշինեանի կառավարութիւնը վախենում է։

ԱԱԾ-ի պաշտօնական գրութիւնը փաստում է, որ իրականում ԱԱԾ-ն հիմքեր չի ունեցել նրա մուտքն արգելելու համար ու գործ ունենք բացառապէս քաղաքական կամայականութեան հետ։

Share