«Նիկոյ՛լ, դաւաճա՛ն»․ Թեհրանում պոկել են ՀՀ դեսպանատան աշխատակիցների ծաղիկները՝ ի պատասխան Փաշինեանի ուրացման:

«Նիկոյ՛լ, դաւաճա՛ն»․ Թեհրանում պոկել են ՀՀ դեսպանատան աշխատակիցների ծաղիկները՝ ի պատասխան Փաշինեանի ուրացման:

«Նիկոյ՛լ, դաւաճա՛ն»․ իրանահայերը պոկել են ՀՀ դեսպանատան աշխատակիցների ծաղիկները՝ ի պատասխան Փաշինեանի ուրացման:

Ըստ Թեհրանից հասած տեղեկութիւնների՝ Թեհրանի հայոց թեմի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանութեան 110-րդ տարելիցի կապակցութեամբ կազմակերպուած ոգեկոչման միջոցառման ընթացքում, ծաղկեմատոյցի արարողութեան ժամանակ, ոգեկոչման միջոցառման մի քանի մասնակիցներ, որոնք միաժամանակ ՀՀ քաղաքացի են, «Ուրացումը յանցագործութիւն է» վանկարկումներով խանգարել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան աշխատակազմին՝ մօտենալ Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշարձանին՝ պոկելով նրանց ձեռքի ծաղիկները եւ յայտարարելով, որ ժխտողականութեան եւ ուրացման քաղաքականութեամբ առաջնորդուող պաշտօնական Երեւանի իշխանութիւնը պարտաւոր է վերջ տալ թրքահաճոյ իշխանութեան ռազմաւարութեանը՝ պառակտել Սփիւռքը եւ միջամտել Ցեղասպանութեան տարելիցի ոգեկոչման արարողութիւններին։

Հանրութիւնը միացել է բողոքողներին «Նիկոյ՛լ, դաւաճա՛ն» վանկարկելով:

Ըստ Թեհրանից Yerkir.am-ին հասած տեղեկութիւնների՝ Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման ժամանակ հասունացած սկանդալի պատճառը եղել է՝ Իրանում ՀՀ դեսպանութեան աշխատակիցներից մէկի անովայել պահուածքը։ Բանն այն է, որ պաշտօնական Երեւանի վարած յանձնուողական եւ ուրացման քաղաքականութեանը վանկարկումներով ընդդիմացող ՀՀ քաղաքացի կնոջ հասցէին դեսպանութեան աշխատակիցը հնչեցրել է սեռական բնոյթի հայհոյանք, ինչին ի պատասխան կինը հակադարձել է ծաղիկը ձեռքից պոկելու քայլով։ 

Տեսնել այստեղ՝ https://www.facebook.com/reel/722776403409936

Share