ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանն անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի ասուլիսին:
Նիկոլն Իլհամին խօսք է տուել 2027 թուականին փոխել ՀՀ սահմանադրութիւնը եւ բացառել այն դրոյթները, որոնց դէմ թուրքերն ու ադրբեջանցիները վայրահաչում էին տարիներ ի վեր: Ընտրութիւններ 26 թուականին են, եթէ հեծանիւով արտահերթի չգնայ: Ո՞վ գիտի ի՞նչ կը լինի 1.5-2 տարուց:
Որպէսզի յաղթի Նիկոլը, նրան պէտք է յաղթաթուղթ տալ: Այդ յաղթաթուղթը հէնց այն թղթի կտորը կարող է լինել, որի մասին այսօր խօսեց zoxovrti varacepete: Թուղթ, որի վերնագրում, մեծ տառերով գրուած լինի «խաղաղութիւն»: Իր համար կարեւոր չէ, որ այդ թուղթը կապիտուլեացիայի վաւերացումն է լինելու, կարեւորը վերնագիրն է:
Դրանով ինքը քարոզարշաւ կը սկսի ու կը փորձի մարդկանց մոլորեցնել, թէ «տեսէ’ք, խաղաղութիւն եմ բերել»: (Պատահական չէ, որ մի քանի ամիս առաջ ԱԺ պաշտպանութեան յանձնաժողովը մի ֆելետօն էր գրել` փորձելով հերոսացնել «խաղաղութիւն բերող» Չեմբեռլենին): Կասի, թէ խաղաղութիւնը փխրուն է, պէտք է սիրել ու փայփայել, իսկ դա, իրենից լաւ, ոչ ոք չի կարող անել, իսկ ռեւանշիստէրը կը գան ու կռիւ կը սկսէն: Առիթից էլ կօգտուի ու այդ ռեւանշիստներին բանտերում կփակի: Բայց դէ Ալիեւն էլ ախմախ չէ, նա էլ է դա հասկանում ու Նիկոլից նոր զիջումներ կը պահանջի այդ թղթիկի համար:
Նիկոլն այսօր վերահաստատեց, որ արցախցիների վերադարձի հարց չի բարձրացնելու: Նշեց, որ պատրաստ է սահմանին ինչ որ մասնաւոր պահապանների բերել, քանի որ Ալիեւը չի ցանկանում, որ հայ սահմանապահները ստուգէն Հայաստան մտնող ադրբեջանցիներին: Յետաքրքիր է, էլ ի՞նչ մնաց: Միթե՞ երկրի անուանափոխութիւնը…
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր