«Արմենպրես»-ի հարցմանը, թէ կարո՞ղ են հաստատել կամ հերքել տեղեկութիւններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է մարտին այցելել Հայաստան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հանրային տեղեկատուութեան վարչութեան պետ Ալեքսանդր Խրիպունովը պատասխանել է․ «Ուկրաինայի նախագահի եւ Ուկրաինայի նախագահի գրասենեակի գործունէութեան մասին տեղեկատուութիւնը համակարգուած եւ օպերատիւ կերպով տեղադրւում է Ուկրաինայի նախագահի պաշտօնական կայքում»։
Լրատուամիջոցները տեղեկութիւն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երեւան ու Բաքու։ Նշւում էր, որ Հայաստան այցը, հաւանաբար, տեղի կ’ունենայ մարտի 4-ին։ Աւելի ուշ, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան մամուլի քարտուղար Անի Բադալեանն ասել էր, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկէտներում պաշտօնապէս իրազեկում է լինում։
Յիշեցնենք, որ Զելենսկին միշտ եղել է Ազրբէջանի մօտ բարեկամը, սպառազինողը և շնորհաւորել Ալիևին պատերազմում Հայաստանին յաղթելու կապակցութեամբ: