Հովնան Սրբազանի Ամանորեայ արարողութիւններ այցելութիւններ

Հովնան Սրբազանի Ամանորեայ արարողութիւններ այցելութիւններ

Առաջնորդ Սրբազան Հոր Ամանորեայ եւ Սուրբ Ծննդեան այցելութիւնները

Սոյն թուականի Յունուարի 3-ը տօնական էր Ararat Home տարէցների խնամքի կենտրոնի համար։ Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս տեղի բնակիչները անհամբեր սպասում էին Առաջնորդ Սրբազան Հոր այցելութեանը։ Այս տարի Գերշ․ Հովնան Արք․ Տերտէրեանին ուղեկցում էին Հոգէշնորհ Երեմիայ Վրդ․ Աբգարեանը եւ տասնեակ Հոգեւոր Հայրեր։ Յարգելի հիւրերին դիմաւորեց եւ ուղեկցեց կենտրոնի վարչական մարմինը՝ գլխուորութեամբ ընդհանուր տնօրէն Դերիկ Ղուկասեանի։ Պատարագիչն էր Սրբոց Ղեւոնդեանց Մայր Տաճարի Հոգեւոր Հովիւ՝ Արժանապատիւ Խաժակ Քհն․ Շահբազեանը։ Կենտրոնի տարէց բնակիչները հնարաւորութիւն ունեցան մասնակցելու տօնական պատարագին եւ ստանալու կէնարար հաղորդութիւն։ Յաւարտ պատարագի՝ ինչպէս եկեղեցում, այնպէս էլ կենտրոնի սրահում կատարուեց Ջրօրհնեաց կարգ։ Իր խօսքում՝ Հովնան  Սրբազանը շնորհաւորեց կենտրոնի բնակիչներին՝ Ամանորի եւ գալիք Սուրբ Ծնունդի առիթներով, ներկաներին մաղթելով ՝ մանուկ Հիսուսի ծնունդով առողջութիւն եւ հոգու ու մարմնի նորոգութիւն։

Յունուարի 4-ին Առաջնորդ Սրբազան Հայրը՝ ուղեկցութեամբ Հոգէշնորհ Երեմիայ Վրդ․ Աբգարեանի եւ Արժանապատիւ Խաժակ Քհն․ Շահբազեանի, ամենամեայ իր սովորութեան համաձայն, այցելեց St. Joseph Providence Hospital Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ շնորհաւորելու հիւանդանոցի բուժանձնակազմին եւ բուժուող շայառուներին։ Յընթացս այցելութեան՝ Սրբազան Հայրը կատարեց Ջրօրհնեաց կարգ, եւ օրհնուած մեռոնաջուրը բաժանուեց ներկաներին։ Իր խօսքում՝  Հովնան Սրբազանը շնորհաւորեց բոլոր ներկաներին աշխարհի Փրկչի հրաշափառ Ծնունդի առիթով՝ մաղթելով, որ նորածին Հիսուսը գայ եւ նորոգի կեանքը բոլոր ներկաների, նրանց բոլորին մաքրի ամէն տեսակ հիւանդութիւններից եւ առողջութիւն շնորհի։

Իր հերթական հւուական այցելութեամբ՝ Յունուարի 4-ին Adventsit Health Glendale կենտրոնում հիւրընկալուեց Արեւմտեան Թեմի  Առաջնորդ Հովնան Արք․ Տերտէրեանը։ Սրբազան Հորն ուղեկցում էին Հոգէշնորհ Երեմիայ Վրդ․ Աբգարեանը եւ Արժանապատիւ Մանուկ Աւ․ Քհն․ Մարգարեանը։ Այցի շրջանակում հանդիպումներ տեղի ունեցան ինչպէս կենտրոնի բուժաշխատողների, այնպէս էլ բուժուող շայառուների հետ։ Ապա կենտրոնի սրահում կատարուեց Ջրօրհնեաց կարգ։ Սրբազան Հայրը ջերմօրէն շնորհաւորեց կենտրոնի աշխատակիցներին եւ շայառուներին Ամանորի եւ յատկապէս գալիք Սուրբ Ծնունդի առիթով, մաղթելով՝ Տիրոջ պահպանութիւնը ողջ տարուայ ընթացքում։

Տարեվերջեան պատարագ եւ Հոգեհանգստեան կարգ՝ Գերշ․ Վաչէ Արք․ Եօվսեփեանի յիշատակին

Դեկտեմբերի 31-ին Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճարում ղօղանջեցին 2023 թուականի վերջին պատարագի զանգերը։ Հազարաւոր հաւատացեալներ շտապում էին եւս մէկ անգամ մասնակցելու Սուրբ եւ Անմահ պատարագի, դրանով իսկ իրենց երախտագիտութիւնը յայտնելու Աստծուն՝ անցնող տարուայ համար։ Պատարագիչն էր Մայր Տաճարի Հոգեւոր Հովիւ Արժանապատիւ Տ․ Խաժակ քահանայ Շահբազեանը։ Յընթացս պատարագի՝ Տեր Հայրն իր քարոզում պատգամեց հաւատացեալներին անդրադարձ ունենալ անցնող տարուան, աշխատել , տքնել, կառուցել յաւիտենական գանձեր, որոնք ոչ հնանում են, ոչ էլ գողերն են գողանում, այլ, որոնք կառուցելու համար Աստծուց կլսենք գովասանքի եւ օրհնութեան խօսքեր։  Տեր Հայրը յաւելեց, որ մեր կեանքը միայն մէզ համար չպէտք է ապրենք, այլ՝ հանուն ուրիշների, որոնք սպասում են մէզ, մեր կարիքն ունեն։

Յավարտ պատարագի՝ կատարվեց մասնավոր Հոգեհանգստյան կարգ՝ երջանկահիշատակ Տ․ Վաչէ Արք․ Հովսեփյանի մահվան առաջին տարելիցի առթիվ։ Պատարագին ներկա էին Վաչէ Սրբազանի քույրը և հարազատները։ Սրտի խոսքով հանդես եկավ Արևտմյան թեմի բարեջան Առաջնորդ Հովնան Արք․ Տերտերյանը։ Անդրադառնալով Վաչէ Սրբազանի կյանքին և հոգևոր ծառայությանը՝ Հովնան Սրբազանը բարձր գնահատեց Վաչէ Սրբազանի բարի վաստակը թե մասնավորաբար Արևմտյան թեմից ներս՝ իբրև առաջնորդ, և թե Հայ եկեղեցում ՝ իբրև վաստակաշատ հոգևորական։ Արարողության ավարտին ներկաները հրավիրվեցին Առաջնորդարանի Համբար սրահ հյուրասիրության՝ ի պատիվ Վաչէ Արք․ Հովսեփյանի։

Տարեմուտի գոհաբանական աղոթք

2024 թվականի առաջին իսկ վայրկյաններն աղոթքով սկսվեցին Սրբոց Ղևոդնյանց Մայր տաճարում։ Ինչպես ամեն տարի, այս տարի տարի ևս, օրհնությամբ և հանդիսապետությամբ Առաջնորդ Հովնան Սրբազանի, նոր տարվա առաջին րոպեներին Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարում կատարվեց մասնավոր գոհաբանական աղոթք։ Ի փառս Աստծո՝ Մայր Տաճարն ողողվել էր հազարավոր հավատացյալների սրտաբուխ աղոթքներով։ Բոլորն էլ եկել էին փառք տալու Տիրոջը այլևս անցյալ դարձած 2023 թվականի համար, ինչպես նաև՝ օրհնություն խնդրելու 2024 թվականի համար։

Նոր տարվա առաջին պատգամը փոխանցեց Հոգեշնորհ Երեմիա վարդապետ Աբգարյանը։ Հայր Սուրբը պատգամեց հավատացյալներին նմանավելու Զակքեոս մաքսավորին, ով ամեն ջանք ի գործ դրեց Բարի Վարդապետին՝ Հիսուսին, իր տան մեջ հյուրընկալելու համար։ Մենք էլ ուրեմն, չնայած մեր մեղավոր կյանքին, ամեն կերպ փորձենք տեղ ստեղծել մեր ընտանիքներից ներս, ուր կգա և մեզ հետ կճաշի մեր Տերը։

Հավարտ մաղթանքի՝ բոլոր ներկաներին բաժանվեցին նվերներ․ երեխաներին՝ փոքրիկ խաչեր՝ ձեռամբ Սրբազան Հոր, ավագներին՝ աղոթագրքեր։ Ապա հյուրասիրության սեղանների շուրջ բոլոր հավատացյալներն երախտագետ սրտով շնորհավորեցին Սրբազան Հորը և մեկզմեկու նոր տարվա և նոր գալիքի առիթով։

Յունուարի 1. Սուրբ եւ Անմահ պատարագ, Ուրարի տվչութիւն, Հայրապետական մաղթանք

Հունվարի 1 և 2024 թվականի առաջին Սուրբ և Անմահ պատարագը Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարում։ Պատարագն սկսվեց հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդ Հովնան Արք․ Տերետրյանի։ Պատարագիչն էր Արժանապատիվ Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանը։ Թեև նախորդ գիշերն ամանորյա էր և հավատացյալ հայորդիներն անցկացրել էին տոնական սեղանների շուրջ, սակայն, ինչպես միշտ, Մայր Տաճարը լի էր սիրելի հավատացյալների աղոթքներով։ Բարեպաշտ  հավատացյալները շտապել էին Աստծո տուն, որպեսզի նոր տարին սկսեն Տիրոջով։ Պատարագիչ Տեր Հայրն իր քարոզում խոսեց կյանքում Աստծո առաջնայնության մասին։ Ի մասնավորի Տեր Հայրը  պատգամեց հավատացյալներին իրենց կյանքում ամեն ինչից առաջ ունենալ Տիրոջը՝ յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դիմել Տիրոջը և Տիրոջ օրհնությամբ սկսել։ << Եթե Աստված մեր կյանքում լինի առաջին տեղում, ապա մնացյալ ամեն բան կլինի իր ճիշտ տեղում։  Մեր տանը, աշխատանքում, կյանքում երջանիկ լինելու բանաձևը դրված է հենց այս գաղափարի մեջ >> — նշեց Տեր Հայրը։  Յնթացս պատարագի  Հովնան Սրբազանը հայկական նախշերով Ձեռաց խաչ նվիրեց Տեր Նժդեհին՝ ի զորացում նրա ծառայության։ Հավարտ պատարագի՝ կատարվեց ուրարի տվչություն ։ Ուրար կրելու պատվի արժանացավ Սուրբ Սեղանի սպասավոր Քեվին Մանուկյանը։

Ապա կատարուեց Հայրապետական մաղթանք ի շինութիւն եւ անսասնութիւն Հայոց Հայրապետութեան եւ նրա գահակալի։

Արարողության ավարտին բոլոր ներկաները հրավիրվեցին տոնական սեղանների շուրջ բարեմաղթանքներ փոխանցելու։ Հոգևորականաց դասը, թեմական կառույցները, երգչախումբը և հարյուրավոր հավատացյալներ իրենց որդիական բարեմաղթանքները բերեցին սիրելի Սրբազան Հորը՝ մաղթելով արևշատ և երջանիկ կյանքի բազում տարիներ՝ ի բարօրություն Արևմտյան թեմի և ի զորացում բարեպաշտ հավատացյալների։ Օրհնության և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Հովնան Սրբազանը՝ բարձր գնահատելով անցած տարում ունեցած ձեռքերումների և նվիրյալ ծառայության համար թե հոգևորականներին, թե թեմական և ծխական կառույցների անդամներին, թե երգչախմբի անդամներին։ Սրբազան Հայրը շնորհավորեց բոլոր ներկաների Ամանորը, մաղթելով՝ Տիրոջ օգնականությունն ու հանապազօրյա պահպանությունը հավատացյալ մեր հայորդիներին ՝ նրանց երջանիկ և ապահով կյանքի համար։

Դիւան Առաջնորդարան

Share