«Ազգային Ժողովրդավարական Բեւեռ»ի տարածած հաղորդագրութիւնը սուտ է. Անդրանիկ Չաւուշեան

«Ազգային Ժողովրդավարական Բեւեռ»ի տարածած հաղորդագրութիւնը սուտ է. Անդրանիկ Չաւուշեան

 Թող մի հոգու անուն ասէն փաստացի, որ «ծախել է գիւղը»՝

կը գնդակահարէնք

Երեկ «Ազգային Ժողովրդավարական Բեւեռ»-ը հաղորդագրութիւն էր տարածել, որտեղ ասւում է, թէ տեղեկութիւններ կան, որ օրերս Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտօնեայ է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղաւնոյ համայնք, որպէսզի համոզի Աղաւնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գիւղից: Լուրեր կան, որ Լաչինին այլընտրանքային ճանապարհի գործարկումից յետոյ Աղաւնոն մնում է ադրբեջանական տարածքում։

Թեմայի վերաբերեալ Hraparak.am-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ, Արցախի Քաշաթաղի շրջանի Աղաւնոյ համայնքի ղեկավար Անդրանիկ Չաւուշեանի հետ։
— Այդպիսի բան չկայ։ Եթէ մարդիկ Աղաւնոյ քննարկման են եկել, դա չի նշանակում, որ եկել են ասէն՝ դուրս եկեք, գիւղը յանձնում ենք։ Ինչու միանգամից այդ պաշտօնեայի անունը եւ խօսակցութեան մանրամասները չէն հրապարակել։ Թող հրապարակէն, հերթական սուտ լուրն է։

— Այսինքն՝ որպէս գիւղապետ, հերքում եք Բեւեռի այս հաղորդագրութիւնը։

— Անպայման հերքում եմ եւ պահանջում եմ հերքի նաեւ սուտ հաղորդագրութիւն տարածող կողմը։ Չգիտեմ՝ ինչ նպատակներ են հետապնդում նման լուրեր տարածողները։

— Աղաւնոյի բնակչութեան մօտ ինչպիսի տրամադրութիւն է տիրում՝ հաշուի առնելով, որ անընդհատ լուրեր են տարածւում, թէ Աղաւնոն պիտի յանձնուի թշնամուն։

— Աղաւնոյի բնակչութիւնը արդէն իսկ իր բնականոն կեանքին է։ Էլի եմ կրկնում, եթէ մարդիկ եկել են քննարկման, դա չի նշանակում, որ պիտի գիւղ յանձնուի։ Բան չունեմ ասելու, թող շուտով հրապարակէն այդ մարդու կամ մարդկանց անունները, ովքեր եկել են մէզ համոզելու, որ դուրս գանք գիւղից։ Դէ, թող ռիսկ անէն՝ չէն անի, վստահ եմ, որովհետեւ իրականութեանը չի համապատասխանում այդ լուրը։ Ինչ վերաբերում է գիւղի բնակչութեանը՝ բոլորի մասով չեմ կարող ասել, թէ ինչպիսի վիճակ է նրանց մօտ՝ այսպիսի լուրեր լսելիս, բայց դէ նորմալ է՝ մենք ուժեղ ազգ ենք, մէզ չէն կոտրի։

— Ովքեր են եղել այն պաշտօնեաները, ովքեր այցելել են Աղաւնոյ եւ հանդիպել ձեզ։

— Ես շուտափոյթ սպասում եմ, որ այդ պաշտօնեան եւս հանդէս կը գայ յայտարարութեամբ։ Ես չեմ ուզում, որ իմ լեզուով ասուի նրա ով լինելը։ Բոլորն էլ գիտէն՝ ով է այդ պաշտօնեան եւ նա էլ շուտով կը հերքի այս լուրը։ Այսինքն, ոնց ենք վերլուծում հիմա, եթէ այսպիսի այցելութիւններ չէն լինում՝ բողոքում ենք, որ պետական  մակարդակով ոչ մի այցելութիւններ չէն լինում։ Հիմա, որ այցելում են մէզ հետ, քննարկում են, հաշուի նստում մէզ հետ, պիտի նման լուրեր տարածե՞ն։ Այնպէս չի, որ այդ մարդիկ գաղտնի են եկել Աղաւնոյ եւ մէզ հետ գաղտնի հանդիպել։ Նրանք մէզ հետ հրապարակային են հանդիպել, նստել ենք եւ կիսուել մեր բոլոր մտահոգութիւններով։ Իսկ մարդիկ այդ հանդիպումը վերագրել են նրա, որ գիւղը ծախուած է։ Այսինքն, ո՞նց է ծախուած, այդ լուրի պատասխանատուութիւնը իրենք իրենց վրայ կարող են կրել։ Ես զարմանում եմ, որ ինչ-որ մի հայ մտածում է, կասկածանքով է, թէ  ինչ-որ մէկը ծախել է գիւղը, թող մի հոգու անուն ասէն փաստացի՝ կը գնդակահարենք։

Hraparak.am

Share