Այսօր «Ուժը հայրենեաց» կուսակցութեան առաջին համագումարում Նատալեա Ռոտենբերգն առաջադրուեց Երեւանի քաղաքապետի թեկնածու։
Նշէնք, որ օրեր առաջ Տիգրան Աւինեանը յայտարարել էր, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան կողմից առաջադրուելիք Երեւանի քաղաքապետի թեկնածու:
Նա «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածք էր գնացել պայթունից օրեր անց։ Պատասխանելով լրագրողի հարցին, Աւինեանն ասել էր, որ «Սուրմալուի» տարածք է եկել որպէս ՔՊ վարչութեան անդամ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան կողմից առաջադրուելիք Երեւանի քաղաքապետի թեկնածու։
Աղբիւր` Panorama.am