ԼՂ-ն պիտի կարգավիճակ ստանայ, Հայաստանի հետ ուղիղ կապ պէտք է ունենանք Լաչինի միջանցքով. Սամուել Շահրամանեան

ԼՂ-ն պիտի կարգավիճակ ստանայ, Հայաստանի հետ ուղիղ կապ պէտք է ունենանք Լաչինի միջանցքով. Սամուել Շահրամանեան

Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանայ, Հայաստանի հետ ուղիղ կապ պէտք է ունենանք Լաչինի միջանցքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպէս յայտնում են Արցախի ազգային ժողովից՝ այս մասին յայտարարել է Արցախի նորընտիր նախագահ Սամուել Շահրամանեանը խորհրդարանում իր թեկնածութեան հարցի քննարկմանը:

 «Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանայ, Հայաստանի հետ ուղիղ կապ պէտք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկուել, սակայն դրանք չպէտք է փոխարինէն միջանցքին:

Բանակցութիւններ պէտք է լինէն, ձեւաչափը կարող է լինել ինչպէս բազմակողմ, այնպէս էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխաւորութեամբ, Ստեփանակերտը պէտք է լինի բանակցութիւնների սուբյեկտ»,-ասել է Շահրամանեանը:

Նա  խօսել է պետականութեան հիմքերը խարխլող  քայլերի դէմ անհաշտ պայքար մղելու, Արցախը հայկական պահելու գործում բոլոր ուժերը կոնսօլիդացնելու անհրաժեշտութեան մասին:

 Սամուել Շահրամանեանն առանձնացրել է պետականութեան ամրապնդումը, ներքին կայունութեան հաստատումը, Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելաւումը, օրինականութեան ու կարգ ու կանոնի հաստատումը: Նա անդրադարձել է նաեւ տարածաշրջանային մարտահրաւէրներին, Ադրբեջանի վարած քաղաքականութեանը, Արցախ-Հայաստան յարաբերութիւններին:

Share