Վերականգնուել է Հայաստան վերադառնալու իմ իրաւունքը․ Մուրադ Փափազեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանը ֆեյսբուքեան իր էջում գրել է․
«Յարգելի բարեկամներ, ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ արդարադատութիւնը վերականգնել է Հայաստան վերադառնալու իմ իրաւունքը։ Այս որոշումը վկայում է, որ Արդարադատութիւնը Հայաստանում կարող է անկախ լինել։ Թող նրան շնորհակալութիւն յայտնէն դրա համար » :
Ընդդէմ ԱԱԾ-ի հայցը բաւարարուել է. ասուլիս՝ Մուրադ Փափազեանի ու Մասիս Աբրահամեանի գործով
Այսօր Վարչական դատարանը բաւարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի եւ ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Մասիս Աբրահամեանի դատական հայցերն ընդդէմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտաւորեցնելով ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեանը Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամայանի վերաբերեալ տուեալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարուող օտարերկարցիների տուեալների բանկից։
Հաշուի առնելով հարցի հանրային լայն հնչեղութիւնը եւ համակարգային բնոյթը, այլ մանրամասներ ներկայացնելու համար ս.թ. յունուարի 25-ին, ժամը 12:00-ին ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում (Հանրապետութեան 30) հրաւիրւում է մամուլի ասուլիս՝ գործով ներգրաւուած փաստաբաններ Սիրանոյշ Սահակեանի, Ռուբէն Մելիքեանի եւ ԱԺ պատգամաւոր Արծուիկ Մինասեանի մասնակցութեամբ։
Քրիստինէ Վարդանեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գրասենեակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր