Լոս Անջելեսում քաղաքային խորհրդի ընտրութիւններ են անցկացւում․ թեկնածու է առաջադրուել հայազգի Լեւոն Պարոնեանը։
«Ամերիկայի Միացեալ Նահանգների ամբողջ տարածքում ընտրութիւններ են տեղի ուենում ամէն մակարդակներում ։ Դրանցից մէկը՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ընտրութիւններն են։ Ես թեկնածու եմ չորրորդ ընտրատարածքի համար»,- Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Պարոնեանը։
Նրա խօսքով՝ Լոս Անջելեսում բաւականին մեծ թուով հայեր կան եւ նրանք պէտք է առաւել ակտիւ լինէն։
«Բաւականին մեծ թուով հայեր կան, Գլենդելի չափ չէն լինի այնտեղ, բայց Լոս Անջելեսը համարւում է եթէ ոչ առաջին, ապա երկրորդ ամենահայաշատ տարածքը։ Այստեղ բաւականին մեծ թուով հայ քուէարկողներ կան, մօտաւորապէս 7000 հայ։ Հիմա արդէն ընտրութիւնները սկսուել են, մարդիկ քուէարկում են»,- ասել է Լեւոն Պարոնեանը։
Նա խորհուրդ է տալիս քուէարկութեան ժամանակ առաւել ուշադիր լինել։
«4-5 տարի առաջ Կալիֆորնիայում օրէնք փոխուեց, որ այլեւս բոլոր քուէաթերթիկները տանն են ստանում։ Առաջ պէտք է անձամբ գնային տեղում մասնակցեին, քուէարկեին։ Կարեւոր է նշել, որ որեւէ մէկին չքուէարկած քուէարթիկ չտալ, անպայման պէտք է քուէարկել եւ քուէաթերթիկը պարտադիր ծրարի մէջ դնել»,- եզրափակել է Լեւոն Պարոնեանը։
Նշենք, որ Լոս Անջելըսի մաս կազմող Հայ Դատի Յանձնախմբի մասնաճիւղերը զօրակցում են Լևոն Պարոնեանին: