ԱՄՆ կառավարութեան արդիւնաւետութեան դէպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը նոր մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) հասցէին։
«Մինչ USAID-ին ֆինանսաւորում էր բազմազանութեան, հաւասարութեան եւ ներառականութեան գաղափարները արտասահմանում, Ամերիկան սնանկանում էր», — գրել է Մասկը X-ում:
Փետրուարի սկզբին Իլոն Մասկը յայտարարել էր, որ USAID-ին «յանցաւոր կազմակերպութիւն է», որը «պէտք է իր մահկանացուն կնքի»։
«Իսկ դուք գիտե՞ք, որ USAID-ին, օգտագործելով ձեր հարկային դոլարները, ֆինանսաւորել է կենսաբանական զէնքի, ներառեալ COVID-19-ի մշակումը, որը միլիոնաւոր մարդկանց է սպանել», — նշել էր նա։
Յիշեցնենք, որ 2024 թուականի դեկտեմբերի 17-ին USAID-ի ղեկավար Սամանթայ Փաուերը ելոյթ էր ունեցել Վաշինգտօնում Հայաստանի դեսպանատանը եւ, մասնաւորապէս, յայտարարել էր, որ «եթէ մենք շարունակէնք ներդրումներ կատարել Հայաստանի յաջողութեան մէջ, այդ երկիրը կոգեշնչի ամբողջ աշխարհի քաղաքացիներին, ովքեր ձգտում են նմանատիպ առաջընթացի հասնել»: