Յարգելի ընկերներ,
ես կրկին Հայաստան մուտքի իմ արգելքի տակ եմ։ Ազգային անվտանգութեան ծառայութեան կայացրած որոշման դէմ իմ ներկայացրած հայցի նախնական դատական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։
Դատաւորը տարակուսեց, որ 16 ամիս անց Ազգային անվտանգութեան ծառայութիւնը դեռ չէր ներկայացրել իմ արգելքի պատճառները։
Դատական համակարգը հասկանում է, որ գործն ամբողջութեամբ դատարկ է։ Դատաւորը 10 օր ժամանակ է տուել Ազգային անվտանգութեան ծառայութեանը՝ բացակաեօղ փաստաթուղթը գործին աւելացնելու համար։
Յաջորդ նիստում, որը նշանակուած է յունուարի 25-ին, կը պարզուի, թէ արդյօք ես իրաւասու եմ, ինչպէս ես եմ խնդրում, ֆիզիկապէս մասնակցել դատական նիստին։
Շնորհակալութիւն բոլորիդ աջակցութեան համար:
Մուրադ Փափազեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ