«Տաւուշը հանուն հայրենիքի» շարժումը հնարաւոր է՝ այլ ելք ունենայ․ Ռոբերտ Մարգարեան

«Տաւուշը հանուն հայրենիքի» շարժումը հնարաւոր է՝ այլ ելք ունենայ․ Ռոբերտ Մարգարեան

«Տաւուշը հանուն հայրենիքի» շարժումը հնարաւոր է՝ այլ ելք ունենայ, հնարաւորութիւնները մեծ են յաջողելու։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագէտ Ռոբերտ Մարգարեանը։

«Սփիւռքում մեծ յոյսէր են կապել այս գործընթացի հետ։ «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժումը նախորդ գործընթացներից որոշակիօրէն տարբերւում է իր էութեամբ ու այն գործիքակազմերով, որ կիրառւում են։ Մեծ յոյսէր են արթնացել՝ հակառակ քաղաքական նախորդ շարժումների, որոնք, դժբախտաբար, արդիւնք չունեցան։ Այս շարժումը հնարաւոր է՝ այլ ելք ունենայ ու ամէն ինչ առայժմ դա է յուշում, հնարաւորութիւնները մեծ են յաջողելու։

Այդ ոգեւորութիւնը փոխանցւում է մէզ՝ սփիւռքահայերիս։ Ոչ միայն հետեւում ենք, այլեւ փորձում ենք մասնակիցը դառնալ այս շարժմանը։ Շատ բան չենք կարող այստեղից անել՝ բացի աջակցութիւն յայտնելուց, մեր հովանաւորութիւնը ցոյց տալուց»,- ասել է քաղաքագէտը։

Մարգարեանը նշել է, որ մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպութիւններ, միութիւններ, համայնքների ներկայացուցիչներ, Հայ դատի յանձնախմբեր իրենց աջակցութիւնն են յայտնել «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

«Շատէրն այստեղ գիշերները չէն քնում, որ հետեւէն ակցիաներին։ Ցաւօք, այն մեթոդները, որ փորձում են այսօր կիրառել Հայաստանում, նոյնը նաեւ ԱՄՆ-ում է կիրառւում։ Հետեւում են հեռուստաընկերութիւնների աշխատանքներին, որ հիմնականում «նիկոլական» գաղափարախօսութեամբ ու բառապաշարով են փորձում քարոզչութիւն տանել։ Թեեւ ընդգծում են, որ՝ այո՛, ինչ-որ մտահոգութիւններ կան, բայց նաեւ ասում են, որ նոր պատերազմի վտանգ կայ։ Նոյն սեւացումներն են անում, այս ձեւաւորուող շարժումը կապում են նախկինների հետ, ինչ-որ անունների հետ»,- ընդգծել է Ռոբերտ Մարգարեանը։

Նա նաեւ անդրադարձել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանին, որ օրերս ԱՄՆ էր մեկնել ու այնտեղ կրկնել Նիկոլ Փաշինեանի թեզերը։

«ՀՀ նախագահը, որ վերջին օրերին այստեղ էր գտնւում, հարցազրոյց էր տուել, որի ընթացքում նոյն բառապաշարով փորձել էր կրկնել այն, ինչ Նիկոլ Փաշինեանն է ասում։ Նա չի ժխտել, որ Լոս Անջելես գալու իր հիմնական նպատակներից մէկը եղել է տարբեր կառոյցների հետ հանդիպելը։ Նոյն խօսքերը, որ Նիկոլ Փաշինեանն է ժողովրդին ներկայացնում սահմանազատման գործընթացի վերաբերեալ, նաեւ Վահագն Խաչատուրեանն էր փորձում համոզել մեր համայնքին»,- եզրափակել է Ռոբերտ Մարգարեանը։

Share