ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասինայսօրր Վալդայ ակումբի լիագումար նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի եօթ շրջանները։ Մենք ասում էինք՝ եկեք շարժուենք յարաբերութիւնների կարգաւորման հետեւեալ ուղղութեամբ` կայ երկու շրջան՝ Քելբաջարի եւ Հարաւի (ենթադրաբար խօսքը Լաչինի մասին է, — խմբ.), ինչ- որ փուլում պայմանաւորուենք ադրբեջանական կողմի հետ՝ տալ այդ հինգ շրջանները։ Անիմաստ է, նրանք դատարկ են, մարդիկ գնացել են, փաստացի դուրս են եկել այդ տարածքից։ Ինչո՞ւ պահել դրանք»,- ասել է Պուտինը։ Նա նշել է, որ Ղարաբաղի հետ կապի համար երկու հսկայական շրջանը բաւական էր։ ՌԴ նախագահի կարծիքով` դա կը լինէր արդար, կուերադառնային փախստականները։ Դա կը լինէր տարածաշրջանում իրավիճակը կարգաւորելու լաւ քայլ։
«Հայկական ղեկավարութիւնը գնաց իր ճանապարհով։ Ինչպէս յայտնի է` դա յանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծուել է։ Այժմ քննարկւում է կարգաւորման եւ խաղաղութեան պայմանագրի հարցը»,–ասել է Պուտինը։