Մոսկուան կը պահանջի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստ կապուած տեղի ունեցած ահաբեկչութեան հետ

Մոսկուան կը պահանջի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստ կապուած տեղի ունեցած ահաբեկչութեան հետ

«Իսլամական պետութիւն» խմբաւորումը ստանձնել է Մոսկուայի ահաբեկչութեան պատասխանատուութիւնը, յայտնում է Al Arabia–ն։ Այս մասին յայտարարուել է նաեւ իրենց տելեգրամեան ալիքով։

Յիշեցնենք, որ այսօր ահաբեկչութիւն է տեղի ունեցել Մոսկուայի մերձակայքում գտնուող «Կրակուս սիթի հոլ» դահլիճում։ Նախնական տուեալներով զոհուել է աւելի քան 40, վիրաւորուել 100-ից աւելի մարդ։

Մոսկուայի ահաբեկչական արարքի զոհերի թիւը գերազանցում է 60-ը, բայց կարող է աճել. ի՞նչ է յայտնի Մոսկուայում ահաբեկչութեան մասին

ՌԴ ՔԿ-ն տեղեկացրել է, որ Մոսկուայում տեղի ունեցած ահաբեկչութեան զոհերի թիւը գերազանցում է 60-ը, սակայն թիւը կարող է աճել։

Մոսկուայի հիւանդանոցներում բուժում է ստանում 115 տուժած, նրանցից 5-ը երեխաներ են։

Տուժածներից 60-ի վիճակը ծանր է։

Ահաբեկիչներն իրենց ուսապարկերում ունեցել են դիւրավառ նիւթեր, որով հրաձգութիւնից յետոյ հրկիզել են տարածքը։

Այրուել է մօտ 13000 քառակուսի մետր տարածք։ Այն մարելու համար հրշէջ աւիացիայ է կիրառուել, օգտագործուել է 160 տօննայ ջուր։

Փրկարարները տանիքից աւելի քան 100 մարդու են տարհանել։

Մոսկուան կը պահանջի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստ՝ կապուած «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ահաբեկչութեան հետ եւ կը պահանջի, որ այն մօտ ժամանակներս անցկացուի։ Այս մասին «Ռոսսիայ-24» հեռուստաալիքի եթերում յայտարարել է ՌԴ ԱԳՆ-ում յատուկ յանձնարարութիւններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր դիւանագէտներն այս հարցը կբարձրացնեն առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստում։ Համոզուած եմ, որ նրանք կը պահանջէն մօտ ապագայում Անվտանգութեան խորհրդի նիստ անցկացնել, որպէսզի բոլոր հարցերը կարգաւօրէն եւ համաշխարհային մեծամասնութիւնից՝ ամենամեծ միջազգային կազմակերպութիւնից ստանան այս գործողութիւնների դատապարտում»,- ասել է նա։

Share