Աւելի քան 90 եւրոպական կազմակերպութիւններ մտահոգ են ԼՂ հակամարտութեանը Շառլ Միշելի միջնորդութեան վերաբերեալ

Աւելի քան 90 եւրոպական կազմակերպութիւններ մտահոգ են ԼՂ հակամարտութեանը Շառլ Միշելի միջնորդութեան վերաբերեալ

Բրիւսել, 16 յունիսի 2022 – ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախմբի նախաձեռնութեամբ ԵՄ անդամ երկրներում գործող 91 կազմակերպութիւններ նամակ են յղել Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խորը դժգոհութիւն յայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ եռակողմ հանդիպման արդիւնքներով նրա յայտարարութեան առնչութեամբ։ Փաշինեանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել էին 2022 թուականի մայիսի 23-ին.  

Կազմակերպութիւնները ողջունում են Շառլ Միշելի ջանքերը խաղաղ բանակցութիւնների համար։ Այնուամենանիւ, նրանք ընդգծում են, որ խաղաղութեան բանակցութիւնները արդարութեան վրայ հիմնուած պէտք է լինեն եւ ոչ թէ հայկական կողմի հիմնարար իրաւունքներն ու կարիքները զոհաբերելու գնով:Այն իրաւունքները, որ 2020 թուականին թուրք-ադրբեջանական տանդէմի դաժան ագրեսիայի զոհ է դարձել։  

Կազմակերպութիւնները յուսախափ են, որ մայիսի 23-ի մամուլի յայտարարութիւնը արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ ԵՄ-ի փաստաթղթաւորուած մօտեցման հիմնական սկզբունքները եւ ընդհանուր առմամբ հաստատում է Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ կարեւոր ասպեկտներում։ Սա ներառում է հակամարտութեանը անդրադառնալիս «Ղարաբաղ» բառի օգտագործումը «Լեռնային Ղարաբաղ» բառի փոխարէն, որը սահմանուած տարածքով քաղաքական սուբյեկտ է։ Նամակում այնուհետեւ մանրամասնւում է, որ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից Ղարաբաղ տէրմինի օգտագործումը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչութեան դէմ շարունակուող էթնիկ զտումների պետական ​​քաղաքականութեան մի մասն է։

Անդրադառնալով 2022 թուականի մայիսի 31-ին Շառլ Միշելի մամուլի խօսնակի յայտարարութեանը, կազմակերպութիւնները երախտագիտութիւն են յայտնում, որ այն կարեւոր պարզաբանումներ է մտցրել եւ ընդգծել հիմնական սկզբունքները։ Կազմակերպութիւնները յոյս են յայտնում, որ ԵՄ-ի ապագայ միջնորդութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում լինի արդարացի և հաւասարակշիռ որպէսզի ապահովի տեւական խաղաղութիւն: Այդ նպատակով Եւրոպական խորհրդի նախագահին կոչ է արւում միջնորդութիւնը հիմնել վեց կոնկրէտ ասպեկտների վրայ.

Նամակն ամբողջութեան, ստորագրող կազմակերպութիւններին և վեց կէտերի մասին կարող եք մանրամասն տեսնել ստորեւ

Share