Հայաստանում անցկացուել է հարցում, որի ժամանակ քաղաքացիներին տրուել է հետեւեալ հարցը. «Պատրա՞ստ էք համակեցութեան ադրբեջանցիների հետ, եթէ միջազգային կառոյցներով երաշխաւորուի խաղաղութիւնը եը անվտանգութիւնը»։

Պատասխանները բաշխուել են հետեւեալ կերպ.
միանշանակ այո – 6.2 %
աւելի շուտ այո – 9.6%
աւելի շուտ ոչ – 6.1%
միանշանակ ոչ – 75.7%
դժուարանում եմ պատասխանել – 2.4%
Հարցումն իրականացրել է GALLUP International Association-ի Հայաստանում լիիրաւ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն՝ ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատւածում: