Դժուարին այս ժամանակներում առաւել նուիրում ու խնամք է պահանջւում ազգային-հոգեւոր արժէքների զօրացման համար. Մարտի 8ի շնորհաւորական իր ուղերձում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Կնոջ դերը միշտ արժեւորուել է մեր ժողովրդի կեանքում, յատկապէս կարեւորուել նրա առաքելութիւնը ընտանիքում զաւակների դաստիարակութեան, սերունդների կրթութեան գործում, ասւում է Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում.
«Ներկայիս մեր հայրենիքն ու համայն հայութիւնը կանգնած են բարդ մարտահրաւէրների առջեւ։ Դժուարին այս ժամանակներում առաւել նուիրում ու խնամք է պահանջւում՝ հանուն ազգային-հոգեւոր արժէքների զօրացման, աշխարհասփիւռ մեր ժողովրդի համերաշխութեան ու միասնականութեան ամրապնդման եւ մեր երկրի խաղաղ ու բարոր գալիքի կերտման»,-ասուած է ուղերձում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորական ուղերձ է յղել Կանանց միջազգային տօնի առթիւ:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տօնի առիթով Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում եւ շնորհաւորում բոլոր տիկնանց եւ օրիորդաց՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս։
Կնոջ դերը միշտ արժեւորուել է մեր ժողովրդի կեանքում, յատկապէս կարեւորուել նրա առաքելութիւնը ընտանիքում զաւակների դաստիարակութեան, սերունդների կրթութեան գործում։ Այսօր, երբ ընդլայնուել են կանանց գործունէութեան ոլորտները, արդարեւ, մեծ է մեր մայրերի ու քոյրերի աւանդը ազգային եւ եկեղեցական կեանքում։
Ներկայիս մեր հայրենիքն ու համայն հայութիւնը կանգնած են բարդ մարտահրաւէրների առջեւ։ Դժուարին այս ժամանակներում առաւել նուիրում ու խնամք է պահանջւում՝ հանուն ազգային-հոգեւոր արժէքների զօրացման, աշխարհասփիւռ մեր ժողովրդի համերաշխութեան ու միասնականութեան ամրապնդման եւ մեր երկրի խաղաղ ու բարօր գալիքի կերտման։
Մեծազնիւ տիկնայք եւ օրիորդներ, Իջման Սուրբ Սեղանի առջեւ հանապազ Մեր աղօթքն ու մաղթանքն է, որ Աստուած Իր օրհնութեան ներքոյ պահպանի ձեզ յոյսով ու հաւատով առլեցուն, հաստատուն՝ բարի գործերի ու առաքինութիւնների մէջ եւ քաջառողջ ու երջանիկ՝ ձեր ընտանիքների ու սիրելինէրի հետ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սէրը, շնորհները եւ ողորմութիւնը թող միշտ լինէն ձեզ հետ. ամէն»,- ասուած է ուղերձում: