Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի 3 նախագահներին և ԱԺ նախագահ՝ Դաւիթ Իշխանեանին

Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի 3 նախագահներին և ԱԺ նախագահ՝ Դաւիթ Իշխանեանին

Ստեփանակերտում ձերբակալուել են ԼՂՀ նախկին նախագահներն ու ԱԺ ղեկավարը։
Այդ մասին յայտնում է AzFront-ը եւ մանրամասնում՝

Ձերբակալուել են ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանը (1997-2007 թթ.), Բակոյ Սահակեանը (2007-2020 թթ.) եւ ԼՂ խորհրդարանի վերջին նախագահ, ՀՅԴ կուսակցութեան ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը։

Նրանց, ըստ ադրբեջանական աղբիւրի, այժմ տեղափոխում են Բաքու: Միաժամանակ, ադրբեջանական մէկ այլ աղբիւր՝ Հաքին․ազ-ը, վկայակոչելով Ադրբեջանի կառավարութեան իր աղբիւրները, նոյնպէս հաստատել է այս տեղեկութիւնը։

Պաշտօնական հաստատում, սակայն, այս պահին չկայ։


azatutyun.amի համաձայն՝ «Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հաստատում են՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը տեղափոխվել են Բաքու, իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է և այժմ նրան տանում են Բաքու:

Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ինքը, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարը ադրբեջանական անցակետով այսօր հասել են Հայաստան։ Նախկին նախագահների ու խորհրդարանի նախագահի ձերբակալությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտվեց։ Միայն ասաց՝ երբ իրենք ճանապարհվում էին, նրանք դեռ Ստեփանակերտում էին։

Այլ մանրամասներ մենք էլ չենք կարողանում ճշտել, քանի որ ԼՂ-ի հետ կապն ընդհատվել է, Արցախում այս պահին գործում է «Ազերտելեկոմը»։

Ադրբեջանն ավելի վաղ կալանավորել է Արցախում պաշտոնավարած չորս հոգու՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին»:

Share