Վաշինգտոնում ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն՝ յուլիսի 10-ին տեղի կ’ունենայ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքենի եռակողմ հանդիպում: Այս մասին յայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Յիշեցնենք, որ Արարատ Միրզոյեանն աշխատանքային այցով Վաշինգտօնում է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձեւաչափով միջոցառմանը եւ կազմակերպութեան 75-ամեակին նուիրուած հարակից միջոցառումներին։
Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոն մեկնելուց առաջ կրկին յիշեցրեց խաղաղութեան պայմանագրի ստորագրման համար Բաքուի գլխաւոր նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրութիւնը պէտք է փոխուի։
Վերջին շրջանում Բաքուն խաղաղութեան պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւնը՝ խնդրահարոյց համարելով, որ Մայր օրէնքում յիշատակուած Անկախութեան հռչակագրում խօսւում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միաւորման մասին։