Ակնարկ. «Արաքսն անցնելու զօրավարժութիւն»…

Ակնարկ. «Արաքսն անցնելու զօրավարժութիւն»…

Դերենիկ Մելիքեան

Խմբագիր Ալիք Օրաթերթի

Երէկւանից սկսւել է Իսլ. յեղ. պահակազօրի ցամաքային ուժերի «Ուժականութիւն» կոչւող զօրավարժութիւնը՝ Արաքս գետի սահմանամերձ շրջանում: Ռազմափորձի նպատակային հիմնական դրոյթներն են՝ տւեալ շրջանում ազգային անվտանգութեան ու ընդհանուր շահերի երաշխաւորումը: Ռազմափորձում, ինչպէս ռազմական ղեկավարութիւնն է յայտարարել, վարժանքները առաջնահերթօրէն ծառայելու են «Արաքսն անցնելու» համար նախատեսւած ու տեղակայմանը պատրաստ՝ կամուրջների օգտագործմանը…:

Այս իրողութիւնն իսկ հիմք է հանդիսացել Իրանցի կովկասագէտներին, որպէսզի ռազմափորձի յստակ ու «պարզորոշ պատգամ» համարեն hետեւեալը.-  «Իրանի եւ Հայաստանի  միջեւ ընդհանուր սահմանի 28 կիլոմետրանոց հատւածը պէտք է մնայ կայուն եւ անփոփոխ»:

Ահաւասիկ՝ Իրանի պետական ամենաբարձր մակարդակի ռազմա-քաղաքական ղեկավարութեանց յայտարարւած ու բարձրաձայնւած «ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ», որի մասին արդէն երկամեայ ժամանակահատւածում ասւում ու յաճախակի կրկնւում է՝ յատկապէս Ադրբեջանի եւ նրան հովանաւորող շրջանային թէ արտաշրջանային ուժերի կողմից 2020 թ.-ին Արցախի դէմ լայնամասշտաբ ագրեսիայից յետոյ…:

Թող նմանատիպ ուժերն յոյս չփայփայեն Իրանի ներքին հասարակա-քաղաքական խմորումներին ի տես՝ արտաքին սպառնալիքների խաղաքարտերի օգտագործումներից, քանզի իրանական երկիր-պետութիւնն երբեւիցէ չի շեղւելու ազգային ու պետական պատմա-քաղաքական թէ ժամանակակից մնայուն ու անփոփոխ շահերի պաշտպանութիւնից…

Share